«Յուվենտուս» – «Վիլյառեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:55, 16 մրտ 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Վիլյառեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Խոսելու ենք Չեմպիոնների լիգայի խաղարկության ամենալարված դիմակայություններից մեկի մասին: Շատերին թվում է, թե «Յուվենտուսը» ֆավորիտ է, բայց «Վիլյառեալը» բավականին վստահ է զգում իրեն գավաթային մրցաշարերում: Ունաի Էմերիի կոլեկտիվը Եվրոպա լիգայի գործող հաղթողն է: Առաջին մրցավեճում, երբ «Յուվեն» բացեց հաշիվը, «Վիլյառեալը» ցույց տվեց իր բնավորությունն ու կայունությունը: Թիմը ժամանակից շուտ չբացվեց, իսկ հետո էլ խփեց պատասխան գոլը:

Կատաղի հանդիպում եմ սպասում: «Յուվենտուսի» կազմը որակով ավելի բարձր է, բայց «Վիլյառեալի» բոլոր օղակների ֆուտբոլիստները շատ որակյալ են ու մեծ փորձ ունեն: Պետք չէ մոռանալ, որ խմբային փուլում իսպանական թիմը հյուրընկալվելիս հաղթել էր «Ատալանտային», որը շատ քիչ է զիջում թուրինցիներին:

Կարծում եմ՝ փակ խաղ է ընթանալու, սակայն թիմերը պահեր կստեղծեն: «Յուվեի» խաղացողները կատարողական բարձր վարպետություն ունեն, իսկ «Վիլյառեալը» կարողանում է գնդակը վերահսկելու միջոցով սրել խաղը և պահեր ստեղծել:

Հետևաբար, ընտրում եմ խաղում կգրանցվի 2-3 գոլ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/16 մրտ
«Յուվենտուս» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ