«Յուվենտուս» — «Սպեցիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 02 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Յուվենտուս» — «Սպեցիա» հանդիպման վերաբերյալ։

Մրցաշրջանի սկզբում որևէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ 25-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը կզբաղեցնեն «Միլանն» ու «Ինտերը», իսկ «Յուվենտուսը» մի կերպ քարշ գար 3-4 տեղում՝ պայքարելով «Ռոմայի», «Ատալանտայի» ու «Նապոլիի» հետ։ Եվ դա այն դեպքում, որ Կրիշտիանու Ռոնալդուն վատ մարզավիճակում չէ։ Շատ մասնագետների կարծիքով խնդիրը նորանշանակ մարզիչ Անդրեա Պիռլոյի «հում» ֆուտբոլն է։ Հենց դրանից էլ կփորձի օգտվել համեստ «Սպեցիան»։

Համանուն քաղաքի թիմը վերջին 5 խաղում ավելի շատ հաղթանակ է գրանցել, քան «Յուվենտուսը». այսքանը միայն բավական է մի ամբողջ կյանք թոռներին ու ծոռներին հետո պատմելու համար։ Չմոռանանք նաև, որ շաբաթներ առաջ հենց «Սպեցիայի» թեթևագույն թաթիկով Ա սերիայում փոխվեց առաջատարը։ Իտալիանո Վինչենցոյի տղաները հաղթեցին «Միլանին» ու ճանապարհ հարթեցին «Ինտերի» համար։ «Յուվեի» հետ խաղից առաջ թիմում ամեն ինչ կարգին է. վնասվածքներ չկան։

«Յուվեի» լազարեթը բառի բուն իմաստով գմփում է. տարատեսակ վնասվածքի պատճառով «Սպեցիայի» հետ խաղը բաց կթողնեն Արտուրը, Կուադրադոն, Դիբալան ու Մորատան։ Կիելինի-Բոնուչի զույգից մարդ գլուխ չի հանում. մերթ պատրաստ են, մերթ՝ ոչ։ Ամեն դեպքում եթե և դաշտ դուրս գալու ենթակա են, ապա ոչ լիարժեք։

«Ծեր սինյորան» վերջին 5 խաղում իրեն նման չէ։ «Ռոմային» հաղթելուց հետո Ռոնալդուն ու ընկերները պարտության են մատնել միայն «Կրոտոնեին»։ Ոչ-ոքի են խաղացել «Ինտերի» ու «Վերոնայի» հետ, պարտվել են կիսափչացած «Նապոլիին» ու անհամեմատ ավելի թույլ «Պորտուին» Չեմպիոնների լիգայում։ Ենթադրում եմ, որ Պիռլոն չի ցանկանում արդեն հիմա զրկվել չեմպիոնության հույսերից։ Տղաներն էլ ամեն ինչ կանեն խարխլված հեղինակությունը վերականգնելու համար, բայց սեփական դարպասն անառիկ պահել չի ստացվի։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/2 մրտ
Ювентус - Специя
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ