«Յուվենտուս» – ՊՍՎ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:45, 17 սպտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – ՊՍՎ Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

«Յուվենտուսը» վերադառնում է Չեմպիոնների լիգա։ Նախորդ մրցաշրջանում թիմը չէր մասնակցում եվրագավաթային խաղարկության և գուցե այդ պատճառով էլ կարողացավ հայտնվել Ա սերիայի լավագույն քառյակում և ՉԼ-ի ուղեգիր նվաճել։ Նախորդ մրցաշրջանի համեմատ թուրինյան ակումբում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինել է Տիագո Մոտան, որի գլխավորած «Բոլոնիան» նախորդ մրցաշրջանում փայլուն հանդես եկավ և այս տարի մասնակցելու է Չեմպիոնների լիգային։ Կազմում ևս մեծ փոփոխություններ են եղել։ Հիմա «Յուվենտուսում» շատ են երիտասարդ խաղացողները։ Մոտան վստահում է նրանց և փորձում է իր գաղափարներն իրագործել թարմացված կազմով։

«Յուվենտուսը» շատ լավ էր սկսել Ա սերիայի նոր մրցաշրջանը, սակայն 2 խոշոր հաշվով հաղթանակներից հետո թիմը 2 գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել։

ՊՍՎ-ն հայտնի է իր հարձակողական ֆուտբոլով։ Թիմը մարզում է Պետեր Բոշը, որը եվրագավաթային մրցաշարերում ավելի մեծ փորձ ունի, քան Մոտան։

Տանտերերն ուժերը կենտրոնացնելու են պաշտպանությունում ամուր խաղի վրա, իսկ հյուրերը չեն փոխելու իրենց խաղաոճը։

Ընտրում եմ «Յուվենտուսը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․71 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
20:45/17 սպտ
«Յուվենտուս» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ