«Յուվենտուս» — «Պորտու». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 10 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Յուվենտուս» — «Պորտու» պատասխան խաղի վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից հետո «Յուվենտուսը» իր ցուցադրած խաղով հաստատեց իր՝ հաղթողի գլխավոր ֆավորիտի կարգավիճակը։ Իսկ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը իտալական ակումբի երկրպագուներին առանձնապես իրար չբերեց. «Պորտուն» թեպետ վստահ հանդես եկավ խմբային փուլում, սակայն «Յուվեի» հետ շանս պետք է չունենար։ Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին հանդիպումը ապացուցեց լրիվ հակառակը։

Առաջին խաղից առաջ խաղադարույք կամ կանպատեսում անդելուց առաջ նախըտրելի էր ծանոթանալ «Յուվեի» վիճակագրությանն այս մրցաշարի 1/8 եզրափակիչ անդրանիկ խաղերի վիճակագրությանը։ Անկախ տնային կամ արտագնա հանդիպման հանգամանքից, «Յուվեն» չկարողացավ հաղթել այս ռաունդի առաջին խաղը 4-րդ անգամ անընդմեջ։ Իսկ հիմա լրիվ հակափաստարկ. «Յուվեն» հաղթել է բոլոր պատասխան հանդիպումները։ Ընդ որում՝ վերջին երկու հաղթանակները գրանցվել են տանը, իսկ այդ խաղում 5 գոլ է խփել Կրիշտիանու Ռոնալդուն։ Այդ թվում՝ և «Ատլետիկոյի» հետ փայլուն հետ-տրիկը։

«Պորտուն» «Յուվեին» տանը հաղթելուց հետո անկայուն է հանդես գալիս։ Նախ «վիշապները» անհասկանալի կերպով տանուլ տվեցին «Բրագայի» դեմ տնային հանդիպումը գավաթի խաղարկությունում ու լքեցին մրցաշարը։ Առհասարակ, վերջին 10 խաղում Սերժիո Կոնսեյսաոյի թիմը տարել է միայն 3 հաղթանակ ևս 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի ու կրել 2 պարտություն։ Թիմին չի օգնել նաև այն, որ հարձակվողներն այդ խաղերի ուղիղ կեսում առաջինն են հասել հաջողության։

Թիմերի կորուստներն անհամեմատելի են. «Պորտուից» խաղը միանշանակ բաց կթողնեն Մբայեն և Մբեմբան։ Ավելի լուրջ կլինի, եթե թուրինյան գրանդի հետ չխաղան Խեսուս Կորոնան ու Պեպեն. նրանց մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ «Յուվեից» խաղը հաստատ բաց կթողնեն առաջին խաղի հակահերոս Ռոդրիգո Բենտանկուրն ու վնասվածքից ոչ մի կերպ չապաքինվող Պաոլո Դիբալան։ Ըստ իտալական մամուլի, մնացած բոլոր ֆուտբոլիստները՝ դե Լիխտը, Բոնուչին, Կյելինին, ու Մորատան  զինված սպասում են իրենց շանսին։

Կանխատեսում

«Յուվեի» բոլոր առաջատար պաշտպանները թեպետ պատրաստ են առաջիկա խաղին, սակայն հավատալ, հետին գծում ամեն ինչ իդեալական կլինի, չեմ կարող։ Բայց այստեղ բարդություն է ու մեծ ռիսկ. եթե «Յուվեն» 1 գնդակ ընդունեց, հարկավոր է խփել նվազագույնը 2-ը։ «Լացիոյի» հետ վերջին խաղում Պիռլոյի տղաները դուրս եկան հենց այդպիսի իրավիճակից։ Բայց սա Չեմպիոնների լիգան է, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Իմ կարծիքով՝ հնարավոր է, որ «Պորտուն» գոլ խփի Թուրինում, բայց գրեթե կասկած չունեմ, որ «Յուվեն» անգամ գոլ ընդունելով, կաննցի հաջորդ փուլ։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/10 մրտ
Ювентус - Порту
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ