«Յուվենտուս» – «Ուդինեզե»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 12 փտր 2024
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Ուդինեզե» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Յուվենտուսը» նախորդ տուրում պարտվեց «Ինտերին», ընդ որում, պարտվեց բոլոր առումներով: Միլանյան գրանդն այժմ ուժեղ է, «Ներաձուրիի» կազմն ավելի բարձրակարգ է: «Յուվեն» գրեթե միշտ վնասվածքների հետ կապված խնդիրներ ունի: Նույնիսկ «Ինտերի» հետ խաղում տակտիկական քայլերով չհաջողվեց լուծել խնդիրը:

Այժմ առաջատարի հետ 7 միավորի տարբերուոյթւն կա: Որպեսզի «Ներաձուրին» ժամանակից շուտ Սկուդետոն նվաճելու հնարավորություն չունենա, հարկավոր է հաղթել յուրաքանչյուր տուրում:

«Յուվեն» ընթացիկ մրցաշրջանում կայուն է: «Բյանկոներին» հազվադեպ է միավորներ կորցնում: Այո, թիմը սայթաքեց նախորդ տնային խաղում, բայց այնտեղ Արկադիուշ Միլիկը ծանր դրության մեջ դրեց թիմակիցներին:

Կարծում եմ՝ երկրորդ անգամ անընդմեջ նույն սցենարը չենք տեսնի: Վնասվածք ունի Վլախովիչը, բայց Միլիկը պետք է որ փոխարինի, Կյեզան հայտացուցակում է: Նա արագ և մտածող ֆուտբոլիստ է:

«Ուդինեզեն» պաշտպանությունում այնքան էլ ուժեղ չէ: Այնպես որ, «Յուվեն» ի զորու է հաղթել 2 գնդակի առավելությամբ: Առաջին շրջանում թուրինցիները հաղթել էին 3:0 հաշվով:

Առաջարկում եմ «Յուվենտուսի» (-1.5) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/12 փտր
«Յուվենտուս» – «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ