«Յուվենտուս» – «Ուդինեզե»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 12 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Ուդինեզե» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Յուվենտուսը» 23 խաղից հետո վաստակել է 53 միավոր և 2-րդ տեղում է։ «Ինտերը» 23 խաղից հետո 60 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Նախորդ տուրում միլանյան թիմը տնային խաղում 1։0 հաշվով հաղթեց թուրինցիներին։ Եթե «Յուվենտուսն» առաջիկա տուրերում նորից միավորներ կորցնի, ապա դուրս կման չեմպիոնական պայքարից։

Թիմը վատ չխաղաց «Ինտերի» հետ, սակայն չիրացրեց ստեղծած գոլային պահերը։ Թույլ թիմերի հետ խաղերում «Յուվենտուսը» կարողանում է կարգի հաշվին սեղմել մրցակցին և առավելության հասնել, սակայն «Ինտերի» հետ խաղում նույնն անել չհաջողվեց։

«Ուդինեզեն» չի հաղթել վերջին 5 խաղերում, պարտվել է «Միլանին», «Լացիոյին» և «Ատալանտային»։ «Յուվենտուսի» հետ առաջին շրջանի խաղն ավարտվել է թուրինյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Կարծում եմ, որ տնային խաղում Ալեգրիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ կտանի։ Ընտրում եմ «Յուվենտուսի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/12 փտր
«Յուվենտուս» – «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ