«Յուվենտուս» – «Նապոլի»․ Դենիս Նալիվայկոյի կանխատեսումը

23:45, 06 հնվ 2022
«Setanta Sports» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Դենիս Նալիվայկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Նապոլի» Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Քննարկում ենք իտալական Ա Սերիան, մասնավորապես, «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Իհարկե, փաստ չէ, որ այդ մրցավեճը կկայանա։ Տեխնիկապես հնարավոր է, քանի որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նեապոլցիներին թույլատրել է մեկնել Թուրին, չնայած՝ «Նապոլիի» կազմում շատ են կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստները։

Հանդիպումը հաստատ կկայանա, սակայն մենք գիտենք, որ թուրինցիները կարող են դուրս գալ դաշտ, սպասել երեսուն րոպե, իսկ հետո հասկանալ, որ մրցակիցը չի ժամանել և ամեն ինչ կավարտվի տեխնիկական պարտությամբ։

Նման բան էլի է տեղի ունեցել այս թիմերի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Սակայն, եթե նույնիսկ խաղը կայանա, ապա Լուչիանո Սպալետիի համար շատ դժվար կլինի, քանի որ թիմում կադրային խնդիրներն ահռելի են՝ գումարած նաև այն, որ երեք ֆուտբոլիստներ մեկնել են Աֆրիկայի Ազգերի գավաթին։

«Յուվենտուսի» հետ, կարծես, ամեն ինչ կարգին է։ Վարակվածներն ու վնասվածքով ֆուտբոլիստներն այդքան էլ շատ չեն։

«Ծեր սինյորան» վատ հանդես չեկավ նախորդ տարվա վերջում և բավականին բարձրացավ մրցաշարային աղյուսակում։ Ամեն դեպքում, թիմի խաղերում հաճախ է գրանցվում 2.5-ից քիչ գոլ։

Գրեթե չեմ կասկածում, որ «Նապոլին» գործելու է պաշտպանությունից, սակայն կարծում եմ, որ «Յուվենտուսին» կհաջողվի բացել մրցակցի պաշտպանությունը և հաղթել։ Կարելի է ընտրել նաև խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը։

Ամեն դեպքում, որոշումը ձերն է։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/6 հնվ
«Յուվենտուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ