«Յուվենտուս» – «Մոնցա»: Կանխատեսում և խաղադրույք

23:59, 19 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Մոնցա» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

8 անընդմեջ հաղթանակներից հետո «Յուվենտուսը» ցավալի պարտություն կրեց՝ 1։5 հաշվով զիջելով «Նապոլիին»։ Ընթացիկ մրցաշրջանի խաղերում թիմն ընդհանուր առմամբ 7 գոլ էր բաց թողել, իսկ «Նապոլին» 90 րոպեում 5 գոլ խփեց թուրինյան ակումբի դարպասը։ Այնուամենայնիվ, «Յուվենտուսն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։

«Մոնցան» վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրում։ 2022 թվականը թիմն ավարտեց «Սալերնիտանայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակով։ 2023 թվականին «Մոնցան» հասցրել է միավորներ խլել «Ֆիորենտինայից» և «Ինտերից», իսկ հետո նաև հաղթել «Կրեմոնեզեին»։ Իտալիայի գավաթի խաղարկության նախորդ փուլում էլ թիմը հաղթել էր «Ուդինեզեին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Յուվենտուսին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․61 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 4, իսկ հյուրերի հաղթանակը՝ 5․80 գործակիցը։ Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի միջև կայացած խաղում «Մոնցան» սենսացիոն հաղթանակ էր տարել։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 2․00, իսկ 2,5-ից քիչ խաղադրույքի համար՝ 1․85 գործակիցը։

«Մոնցայի» արտագնա վերջին 5 խաղերից 3-ը գոլառատ են եղել։ Կարծում եմ, որ «Նապոլիից» 5 գոլ բաց թողնելուց հետո Մասիմիլիանո Ալեգրին ավելի մեծ ուշադրություն կդարձնի պաշտպանությանը։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն — ոչ խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:59/19 հնվ
«Յուվենտուս» – «Մոնցա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ