«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 ապր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Միլան» Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մրցաշրջանի այս հատվածում մաթեմատիկական հաշվարկները նույնպես շատ կարևոր են դառնում։ Սխալվելու տեղ այլևս չկա։ «Միլանը» 69 միավորով 2-րդն է, «Յուվենտուսը» 64 միավորով 3-րդը։

Թուրինյան թիմի համար դժվար կլինի 2-րդ տեղի համար պայքարելը։ Այո, «Միլանին» հաղթելու դեպքում միավորների տարբերությունը կկրճատվի՝ հասնելով 2-ի, սակայն մրցակցի գրաֆիկն ավելի թեթև է։ «Յուվենտուսը» դեռ հանդիպումներ ունի «Ռոմայի» և «Բոլոնիայի» հետ։ Թիմեր, որոնք զբաղեցնում են 4-րդ և 5-րդ տեղերը։ Ստացվում է, որ Ալեգրիի գլխավորած թիմը պետք է մտածի ոչ թե 2-րդ տեղ բարձրանալու, այլ 3-րդ տեղը չկորցնելու մասին։

«Յուվենտուսը» հրաշքով փրկվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի «Լացիոյի» հետ պատասխան խաղում։ Փոխարինման մտնելուց վայրկյաններ անց գոլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը։ «Ծեր սինյորան» պարտվեց պատասխան խաղում, սակայն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատալանտայի» հետ։

Թե՛ «Յուվենտուսը», թե՛ «Միլանը» խնդիրներ ունեն պաշտպանությունում։ Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․84 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/27 ապր
«Յուվենտուս» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ