«Յուվենտուս» – «Լացիո»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը

23:00, 02 ապր 2024
Մարզական լրագրող, իտալական ֆուտբոլի փորձագետ, բլոգեր, Buօnditalia տելեգրամ ալիքի հեղինակ և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Անդրեյ Լավրենտևը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Լացիո» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

Ընդամենը 3 օր առաջ այս թիմերը մրցեցին Ա սերիայում: Կարծում եմ՝ այս խաղի մասին խոսելիս պետք է հիմք ընդունենք հենց նախորդ մրցավեճը: Ես ենթադրում էի, որ այդ խաղում շատ պահեր չենք տեսնի, իսկ խաղն էլ կավարտվի առանց գոլերի, սակայն «Լացիոն» 93-րդ րոպեին կարողացավ հաղթական գոլ խփել: Իգոր Տուդորը զարմացրեց, որովհետև չէի սպասում, որ «Բյանկոչելեստին» այդքան ագրեսիվ կգործի: «Լացիոն» բարձր էր խաղում և շատ կոմպակտ էր: Այդ ցուցանիշներով հռոմեացիները գերազանցեցին մրցակցին:

Ամենակարևորն այն է, որ «Լացիոն» ավելի շատ հպվեց գնդակին և 2 անգամ ավելի շատ փոխանցում կատարեց, քան «Յուվենտուսը»:

Տուդորն այդ առումով զարմացրեց, իսկ Մաքս Ալեգրին՝ ոչ: Ընդ որում, «Լացիոյի» կազմում պահեստայինների նստարանին էին մնացել Լուիս Ալբերտոն, Մատեո Գենդուզին և Չիրո Իմոբիլեն:

Հստակ երևում էր, որ նոր գլխավոր մարզիչը նախապատրաստվում է շաբաթ կայանալիք հռոմեական դերբիին:

Ամենայն հավանականությամբ, «Լացիոյի» մեկնարկային կազմը կփոխվի, ինչպես և «Յուվենտուսինը»: Թուրինցիների մեկնարկային կազմ կվերադառնա թիմի լավագույն ռմբարկու Դուշան Վլախովիչը:

Հիշեցնեմ, որ գավաթային խաղերում այս մրցակիցները հանդիպել են 25 անգամ, բայց «Յուվեն» ընդամենը 10 հաղթանակ է տարել, իսկ «Լացիոն» հաջողության է հասել 8 անգամ, ևս 7 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Բայց այլ վիճակագրություն էլ կա. «Յուվենտուսը» գավաթային 22 խաղում 19 տնային հաղթանակ է տարել և ընդամենը 3 ոչ-ոքի է խաղացել: «Լացիոն» էլ գավաթային խաղերում 4 արտագնա պարտություն է կրել:

Երկու տարբերակ ունեմ. խաղի գոլերի տոտալը 1.5-ից քիչ, «Յուվենտուսի» հաղթանակ 1 գոլի առավելությամբ կամ ոչ-ոքի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:00/2 ապր
«Յուվենտուս» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:00/2 ապր
«Յուվենտուս» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ