«Յուվենտուս»- «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 01 մրտ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս»- «Ինտեր» խաղի վերաբերյալ:

Իտալիայի առաջնության կենտրոնական հանդիպումն անցկացվելու է  մի փոքր անսովոր պայմաններում։ Կորոնավիրուսի պատճառով այն անցնելու է առանց երկրպագուների, ինչն այս պարագայում միանշանակ ձեռնտու է «Ինտերին»։ «Յուվեն» ունի հոգեբանական խնդիրներ, առավել լավ արտահայտվեցին «Լիոնի» հետ ՉԼ հանդիպման ժամանակ։

Ֆրանսիական ակումբի դեմ խաղում Ռոնալդուն ու ընկերները որևէ հարված մրցակցի դարպասին չկատարեցին, ինչը ևս մեկ անգամ իտալական մամուլին հիմք տվեք խոսելու Սարիի անպիտանելիության մասին։ Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Անյելին այս պահին չի հեռանի մարզչին, անկախ թիմի ելույթներից, սակայն մրցաշրջանի ձախողման պարագայում Սարին ստիպված պետք է այլ աշխատանք փնտրի։

Առաջիկա խաղում փորձառու մասնագետը չի կարողանա խաղադաշտ դուրս բերել Գոնսալո Հիգուայինին։ Արգենտինացին վնասվածք ունի։ Իտալական մամուլը քննադատում է երիտասարդ դե Լիխտին, որը չի արդարացնում սպասելիքները, այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ պաշտպանության կենտրոնում կխաղան Բոնուչին ու Կյելինին։

Անտոնիո Կոնտեն ունի մեկ խնդիր. վստահել վնասվածքից ապաքինված Սամիր Հանդանովիչին, թե ոչ։ Նույն պարբերականը գրում է. «Նման խաղում Հանդանովիչը դուրս կգա դաշտ, անգամ եթե հաշմված լինի նրա ձեռքերից մեկը»։

Քանի որ Կոնտեի թիմն այս պահին ավելի վստահ տեսք ունի, կանխատեսում եմ հենց «ներաձուրիների» առնվազն չպարտվելը։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:30/1 մրտ
«Յուվենտուս»- «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:30/1 մրտ
«Յուվենտուս»- «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ