«Յուվենտուս» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 08 մրտ 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության «Յուվենտուս» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնությունը մոտենում է եզրագծին։ Չեմպիոնության երեք հավակնորդների համար եկել է ամենավճռական պահը։ Չարաբաստիկ կորոնավիրուսը խառնել է բոլորի խաղաքարտերը։ Մասնավորապես «Ինտերը» հետ մնացել մրցակիցներից արդեն 8 միավորով, սակայն 2 հանդիպում պակաս է անցկացրել։

Սակայն «Ինտերի» խաղը չէ, որ հայտնվել է իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրնում։ Մաուրիցիո Սարիի աշխատանքից դժգոհողների թիվը կտրուկ ավելացավ հատկապես Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ օֆֆ փուլում «Լիոնից» կրած պարտությունից հետո։ Մասնավորապես Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ «Յուվեն» այս պահին խաղում է առանց մարզչի. ֆուտբոլիստները մարզվում են իրենք իրենց։

Երկու թիմերն էլ այս պահին ունեն ինչպես խաղային, այնպես էլ կադրային խնդիրներ։ Անտոնիո Կոնտեն պետք է լուծի դարպասապահի հարցը։ Սամիր Հանդանովիչի վնասվածքը լուրջ ստացվեց։ Մեկ ամիս ապաքինվելուց հետո նա կարծես պատրաստ է կարևորագույն խաղին։ «Յուվեն» ունի խնդիր պաշտպանության կենտրոնում։ Դե Լիխտի խաղը շատ հարցեր է առաջացնում։ Կյելինին պատրաստ է, բայց նա շա՜տ երկար ժամանակ չի խաղացել։

«Յուվենտուսը» ֆավորիտ է, բայց ամեն ինչ չէ, որ միանշանակ է։ Ենթադրում եմ, որ այս անգամ «Ինտերը» կօգտվի մրցակցի ընկճախտից ու կկարողանա առնվազն  1 միավոր վաստակել։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
22:45/8 մրտ
«Յուվենտուս» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ