«Յուվենտուս» – «Ինտեր»: Դմիտրի Շնյակինի կանխատեսումը

22:45, 03 ապր 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Շնյակինը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Ինտեր» Իտալիայի A Սերիայի 31-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Եթե նայենք «Ինտերի» վերջին հանդիպումներին, ապա բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղից 5-ն ավարտվել է ոչ-ոքի, այդ թվում՝ նախորդ 6 խաղից 4-ը:

Իսկ եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա առաջին տասնյակում միայն մեկ թիմ է, որ ավելի շատ ոչ-ոքի ունի իր ակտիվում, քան «Ինտերը»: Խոսքը վերաբերում է «Սասուոլոյին»: «Ինտերն» 9 ոչ-ոքի ունի, իսկ «Յուվենտուսը»՝ 8:

«Յուվեի» օգտին է խոսում այն, որ խաղալու է տանը, բայց «Ներաձուրին» օպտիմալ կազմով է ներկայանալու հանդիպմանը: Թիմում որակազրկված և վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան: Չի կարելի ասել, որ թուրինցիները կադրային խնդիրներ ունեն, բայց Կյեզայի ու Մակքենիի բացակայությունը զգացվում է:

Այժմ «Յուվեի» խաղաոճն այնպիսին է, որ դժվար թե այս մրցակցի դեմ գերիշխի դաշտում: Բայց Ալեգրիի թիմն ի զորու է խաղալ գործող չեմպիոնի հետ:

Թիմերի միջև կայացած հանդիպումների վիճակագրությունը թույլ է տալիս շեշտը դնել ոչ-ոքիի վրա: Կողմերն արդեն երկու անգամ ոչ-ոքի են խաղացել ընթացիկ մրցաշրջանում: Երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Չեմ զարմանա, եթե իրավիճակը կրկնվի:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/3 ապր
«Յուվենտուս» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ