«Յուվենտուս» – «Ֆիորենտինա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 20 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանպատեսում է կատարել «Յուվենտուս» – «Ֆիորենտինա» իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման վերաբերյալ։

Իտալիայում միլանյան դերբին համարվում է ամենասկզբունքայիններից մեկը, սակայն հավատացեք՝ Թուրինի ու Ֆլորենցիայի դիմակայությունն անհամեմատ ավելի թեժ է ընկավում։ Պատճառն, անշուշտ, ժամանակին, Ռոբերտո Բաջոյի սկանդալային տեղափոխությունն էր «Ֆիորենտինայից» «Յուվենտուս»։ Այդ տրանսֆերը երկու թիմերի երկրպագուների միջև ատելությունը հասցրեց տիեզերական մակարդակի։ Ֆլորենցիայում կայացած առաջին խաղում գրանցված արդյունքը էլ ավելի է թեժացնում կրքերը։

«Ֆիորենտինաան» այս պահին, գուցե, ավելի լավ մարզավիճակում է, քան «Ֆիորենտինան», սակայն թուրինցիներն, անկասկած, ֆավորիտ է լինելու։ Այո, «Ֆիորենտինան» վերջին 5 խաղում չի պարտվում։ Ընդ որում, այդ անպարտելիության շարքը կերտելիս «Մանուշակները» տրորել են «Նապոլիի» պոչը՝ էլ ավելի խճճելով չեմպիոնական պայքարը։ «Յուվեն» վերջին խաղերում խաղում է զգալիորեն ավելի թույլ։ Ալեգրիի տղաներն ունեն հոգեբանական ու կադրային խնդիրներ։ «Վիլյառեալից» կրած պարտությունը դեռ իր ազդեցությունը թողնում է թիմի խաղի վրա։ Դրան գումարենք վնասվածքների համաճարակը, ու կստանանք հստակ պատկեր. խաղում լինելու է հավասար ու անզիջում պայքար։

«Ֆիորենտինան» վնասվածքի պատճառով երկար ժամանակով կորցրել է կրեատիվ կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլիին, ինչը զրկելու է թիմին գնդակը կենտրոնում վերահսկելու ակնկալիքից։ Ենթադրում եմ, որ խաղում շատ գոլեր չեն լինելու։ Եթե և թիմերից մեկը հաղթի, դա կլինի «Յուվեն», բայց շատ աննշան առավելությամբ։

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ
23:00/20 ապր
«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ