«Յուվենտուս» – «Ջենոա»․ Թուրինցիները կհաղթեն գոլառատ խաղում

23:45, 05 դկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային հանդիպում կանցկացնի «Ջենոայի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Յուվենտուսից» խաղը բաց կթողնեն Դանիլոն, Դե Շիլյոն, Կյեզան և Ռեմսին։ Թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայում ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում և հիմա կարող է ավելի լավ պատրաստվել Ա Սերիայի խաղերին։ Նախորդ տուրում թիմը սեփական խաղադաշտում պարտվեց «Ատալանտային»։

«Ջենոայի» նոր գլխավոր մարզիչն Անդրեյ Շևչենկոն է։ Թիմի իտալացի հարձակվող Մատիա Դեստրոն բաց կթողնի այս խաղը։ Վերջին 3 խաղում Շևչենկոյի թիմն ընդամենը 1 միավոր է վաստակել։

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում «Յուվենտուսին», որի հաղթանակի համար սահմանվել է 1.26 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 6․25, իսկ հյուրերի հաղթանակը՝ 14․50 գործակիցը։

«Յուվենտուսն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դեռևս 3 գոլից ավելի չի խփել մեկ խաղում։ Չեմ կարծում, որ այս վիճակագրությունը կխախտվի։ Այդ պատճառով էլ ընտրել եմ «Յուվենտուսի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․91 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/5 դկտ
«Յուվենտուս» – «Ջենոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ