«Յուվենտուս» – «Ջենոա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Յուվենտուսը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ և նահանջեց 3-րդ տեղ։ Թուրինյան թիմը 1 միավորով է զիջում «Միլանին», իսկ առաջատար «Ինտերից» հետ է 17 միավորով։ Բնականաբար, չեմպիոնության համար պայքարը, կարելի է ավարտված համարել։ Հաշվի առնելով, որ «Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Իտալիայի գավաթի խաղարկությունից, Ա սերիան միակ մրցաշարն է, որտեղ միլանյան թիմը կարող է տիտղոս նվաճել։ «Ինտերը» 10 տուրում չի կորցնի 15-16 միավորի առավելությունը։
«Յուվենտուսը» պետք է պայքարի 2-րդ տեղի համար։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը չի հաղթել նախորդ 2 խաղերում։ «Նապոլիից» կրած պարտությունից հետո թիմը 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ։
«Ջենոան» 33 միավորով 12-րդ տեղում է։ Թիմը գլխավորում է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն։ Երիտասարդ մասնագետի գլխավորությամբ «Ջենոան» լավ խաղ է ցուցադրում, գոլառատ հանդիպումներ անցկացնում և երբեմն խնդիրներ է ստեղծում թոփ թիմերի հետ խաղերում։
«Յուվենտուսը» լուրջ կորուստներ չունի։ Շարք է վերադարձել Ադրիեն Ռաբյոն, որը բաց էր թողել նախորդ տուրի խաղը։ Ֆրանսիացին շատ կարևոր դեր ունի դաշտի կենտրոնում։ Տնային խաղում, կարծում եմ, որ «Յուվենտուսը» շատ ակտիվ կլինի հարձակման գծում։ Կյեզան և Միլիկը լավ մարզավիճակում են, իսկ Վլահովիչը, որը որակազրկված էր նախորդ տուրում, հասանելի է լինելու այս խաղի համար։
Ենթադրում եմ, որ տանտերերը նախորդ 2 հանդիպումներից հետո կփորձեն տնային խաղում ցուցադրել հարձակման գծի ամբողջ ուժը։
Իմ կանխատեսումն է «Յուվենտուսի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: