«Յուվենտուս» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 29 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Յուվենտուս» – «Չելսի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինում։ «Յուվենտուսը» կընդունի «Չելսիին»։ Ա Սերիայի այս մրցաշրջանում «Ծեր Սինյորան» վստահ հանդես չի գալիս։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թիմի պաշտպանությանը. թուրինցիները դեռ «չոր» հանդիպում չեն անցկացրել։

Մաքս Ալեգրին դեռ վերջնական ոտքի չի հանել թիմը։ Հոգեբանական խնդիրներին զուգահեռ գլուխ են բարձրացնում նաև կադրայինները։ «Սամպդորիայի» հետ Ա Սերիայի վերջին տուրի խաղում «Յուվեն» զրկվեց Պաուլո Դիբալայից ու Ալվարո Մորատայից։ Կասկածներ կան, որ Դիբալան վնասել է խաչաձև կապանները։ Այս պահին հայտնի է, որ երկու հարձակվողներն էլ բաց կթողնեն միջազգային հանդիպումները։ Դրա պատճառով, առաջին րոպեներից հիմնական կազմում դուրս կգա Կուլուսևսկի-Կին զույգը։

«Կապույտների» գլխավոր կորուստը Նգոլո Կանտեի բացակայությունն է։ Ֆրանսիայի ընտրանու առանցքային կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել է։ Թոմաս Տուխելի թիմի լազարեթում են Քրիստիան Պուլիշիչը, Մեյսոն Մաունթն ու Ռիս Ջեյմսը։ Կարելի է ենթադրել, որ Ջեյմսի փոխարեն առաջին րոպեներից կխաղա Սեսար Ասպիլիկուետան, իսկ կենտրոնական պաշտպանների եռյակը կկազմեն Քրիստենսենը, Ռյուդիգերն ու վնասվածքից ապաքինված Տիագու Սիլվան։ Կանտեի փոխարեն կենտրոնական գոտին կփակի Սաուլը։

«Յուվեն» ունի խնդիրներ, և դրանից «Չելսին» կարող է ու պետք է օգտվի։ Ենթադրում եմ, որ լոնդոնցիները չեն պարտվի, բայց սեփական դարպասն էլ անառիկ պահել չեն կարողանա։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:45/29 սպտ
«Յուվենտուս» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ