«Յուվենտուս» – «Չելսի»․ Թիմերը կփոխանակվեն գոլերով

23:00, 29 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ «Յուվենտուսը» կընդունի «Չելսիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Յուվենտուսն» այս մրցաշրջանում իրեն նման չէ։ Գուցե սպասելի էր, քանի որ մրցաշրջանի մեկնարկում թիմից հեռացավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այնուամենայնիվ, թուրինցիները դեռևս չեն կարողանում բարելավել թիմի խաղը։ Ա Սերիայի նախորդ տուրում էլ Պաուլո Դիբալայի վնասվածքը խառնեց Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերը։ Այս խաղը բաց կթողնի նաև Ալվարո Մորատան։

«Չելսիից» հանդիպմանը չի մասնակցի Նգոլո Կանտեն, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ «Չելսին» ԱՊԼ-ի նախորդ տուրում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Իհարկե, հաշվի առնելով թիմերի մարզավիճակն ու վերջին հանդիպումներում ցուցադրած խաղը, ֆավորիտ է «Չելսին», բայց․․․

«Յուվենտուսի» հարձակման գծում այս անգամ շանս կստանան Կուլուսևսկին, Բերնարդեսկին, Կյեզան և Կինը։ Տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել «Չելսիի» համար։ Իսկ լոնդոնյան ակումբի հարձակման գիծը՝ ի դեմս Լուկակուի, Վերների և Հավերցի, բավականին լավ է հանդես գալիս։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․92 գործակիցը։ Հաճախ ստացվում է այնպես, որ այսքան խնդիրներ ունենալով՝ թիմի վրա ճնշում չի լինում և ֆուտբոլիստները կարողանում են իրենց լավագույնս դրսևորել։ Կարծում եմ՝ այս խաղում «Յուվենտուսի» հետ էլ այդպես կլինի։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/29 սպտ
«Յուվենտուս» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ