«Յուվենտուս» – «Բոլոնիա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 27 օգս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Բոլոնիա» իտալական Ա Սերիայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Յուվենտուսն» այս մրցաշրջանում լուրջ առավելություն ունի իր մրցակիցների նկատմամբ։ Թուրինյան թիմը չի մասնակցելու եվրագավաթներին։ Ի տարբերություն մյուս թոփ թիմերի, «Յուվենտուսը» շաբաթական 1 հանդիպում է անցկացնելու։ Դա լուրջ առավելություն է։

Առաջին տուրում Ալեգրիի գլխավորած թիմն արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ Եվ հետաքրքիր էր այն, որ հյուրերը 3 գոլերն էլ խփեցին 1-ին կեսում, իսկ 2-րդում իրենց բնորոշ ձևով պահեցին հաղթական հաշիվը։ Կարծում եմ, որ Ալեգրիի թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում այդպես է գործելու։

«Բոլոնիան» նախորդ մրցաշրջանում տպավորիչ ելույթներ ունեցավ։ Տիագո Մոտան լավ աշխատանք է կատարում։ Այս մրցաշրջանում թիմը կորցրել է հարձակման գծի առաջատար Մարկո Արնաուտովիչին, որը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ինտեր»։ Առաջին տուրում թիմը հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Միլանին»։

«Յուվենտուսը» հանդիպման ֆավորիտն է, խաղալու է տանը և պետք է հաղթի։ Իմ կանխատեսումն է «Յուվենտուսի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․92 գործակցով։ Չեմ զարմանա, որ հանդիպումն ավարտվի 1։0 կամ 2։0 հաշվով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
20:30/27 օգս
«Յուվենտուս» – «Բոլոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ