«Յուվենտուս» – «Ատալանտա». Եգոր Տիտովի կանխատեսումը

21:00, 27 նյմ 2021
Ռուսաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մասնագետ Եգոր Տիտովը կանխատեսում է կատարել Թուրինի «Յուվենտուսի» ու Բերգամոյի «Ատալանտայի» միջև Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

2 թիմերն էլ կարող են գոհ չլինել առաջնության մեկնարկից: Կարծում եմ՝ ոչ միայն «Յուվենտուսը», այլև «Ատալանտան» պատրաստվում էին պայքարել չեմպիոնության համար: Ինչո՞ւ՝ ոչ: Բերգամոյի թիմը կայուն խաղ է ցուցադրում վերջին տարիներին, կա մոտ 20 խաղացողներից բաղկացած լավ կազմ: Սակայն 2 ճակատով պայքարը մեծ ուժեր է խլում, ինչի պատճառով «Ատալանտային» չի հաջողվում գրանցել կայուն արդյունքներ:

«Յուվենտուսը» հասցրել է մարզիչ փոխել, և թիմը նորից հարմարվում է Մասիմիլիանո Ալեգրիին: Դեռ ամեն բան այնքան էլ հրաշալի չէ, թեև «Լացիոյի» նկատմամբ հաղթանակն ավելացրեց դրական հույզեր: Սակայն դրան հաջորդեց «Չելսիից» կրած ցավալի, նույնիսկ՝ նվաստացուցիչ պարտությունը:

Կարծում եմ՝ «Յուվենտուսը» այս խաղում դաշտ դուրս կգա լիցքավորված, անհրաժեշտ է վերականգնվել: «Ատալանտան» էլ միշտ պատրաստ է խաղալ բաց ֆուտբոլ՝ գրոհներին պատասխանելով գրոհներով: Վստահ եմ՝ մեզ սպասում է վառ ֆուտբոլ՝ գոլային պահերով ու գոլերով:

Կընտրեի 2 թիմերը գոլ կխփեն ու խաղի գոլերի տոտալը 3.5-ից շատ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:00/27 նյմ
«Յուվենտուս» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ