«Յուվենտուս» – «Ատալանտա»․ կանխատեսում և խաղադրույք

21:00, 27 նյմ 2021
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի Բերգամոյի «Ատալանտային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Չեմպիոնների լիգայում այս շաբաթ իտալական թիմերից միայն «Միլանը» լավ հանդես եկավ։ «Ատալանտան» 3։3 հաշվով ոչ ոքի խաղաց «Յանգ Բոյզի» հետ, իսկ «Յուվենտուսը» 0։4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Չելսիից»։

Չնայած նրան, որ թուրինյան ակումբն արդեն փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել էր, միևնույնն է, այդպիսի հաշվով պարտվել չի կարելի։

Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում «Յուվենտուսին», որի հաղթանակի համար սահմանվել է 2․23 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․48, իսկ հյուրերի հաղթանակը՝ 3․46 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղում «Յուվեն» հաղթել է 2, իսկ «Ատալանտան»՝ 1 անգամ, ևս 2 խաղ ավարտվել է ոչ ոքի։

«Յուվենտուսից» այս խաղը բաց կթողնեն Դանիլոն, Դե Շիլյոն և Ռեմսին, հյուրերից հանդիպմանը չեն մասնակցի Գոսենսը, Լովատոն և Հատեբուրը։

Կարծում եմ, որ այս պահին դաշտի տերերը մեծ առավելություն չունեն «Ատալանտայի» նկատմամբ։ Կարելի է դիտարկել հյուրերի զրոյական ֆորա խաղադրույքը։

Այս խաղի համար ընտրել եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․60 գործակցով։ «Ատալանտան» չի փակվելու պաշտպանությունում, իսկ «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում պետք է փորձի լավ հանդես գալ, որպեսզի երկրպագուները մոռանան «Չելսիից» կրած պարտությունը։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:00/27 նյմ
«Յուվենտուս» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ