«Յուվենթուս» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 13 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Յուվենթուս» — «Տոտենհեմ» առաջին հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ տանտերերը չեն պարտվի, իսկ խաղում առավելագույնը երկու գնդակ կխփվի։ 

Երկար սպասված արձակուրդն ավարտված է: Չեմպիոնների լիգան վերադառնում է: Ու հենց առաջին օրը մեզ սպասվում է հզոր թիմերի հզոր դիմակայություն: Այսպիսի պաթոս «Յուվե» — «Տոտենհեմ» խաղից առաջ:

Իմ կարծիքով այս դիմակայությունում ավելի լարված պայքար է ընթանալու քան ավելի աստեղային «Ռեալ» — ՊՍԺ ու «Չելսի» — «Բարսելոնա» զույգերում: Ե՛վ «Յուվեն», և՛ «Տոտենհեմը», այս մրցաշրջանում գեղեցիկ, գրագետ, արդյունավետ ու հուսալի ֆուտբոլ են ցուցադրում: «Յուվեի» համար այս պահին գործում է մի շատ հաճելի վիճակագրություն: «Բյանկոներիները» տանը եվրոպական մրցասպարեզում վերջին անգամ  պարտություն են կրել հեռավոր 2013 թվականին: Հետևաբար «Յուվեի» պարտությունն ավտոմատ բացառում ենք: Բացի դրանից, «Յուվեն» բոլոր մրցաշաշերը միասին վերցրած վերջին 17 խաղում բաց է թողել միայն 1 գնդակ: Բայց չենք շտապում հավատալ նաև հաղթանակին: Վնասվածքի պատճառով, ըստ երևույթին, խաղը բաց կթողնեն Մաթյուիդին, Դիբալան ու Կուադրադոն: Այս մասին կարդում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Անդրեա Բարձալին ևս առողջ չէ: Այս բացակայությունները գուցե և ազդեն Մաքս Ալեգրիի տակտիկական ընտրության վրա:

«Տոտենհեմի» մոտ կադրային տեսանկյունից ամեն ինչ շատ ավելի կարգին է: Լազարեթում միայն դատարկ հիվանդասեղաններ են, պարապ-սարապ բժիշկներն ու միայնությունից իրենց պատեպատ տվող ճանճերը: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վերջին անգամ պարտվել է դեկտեմբերին, դրանից հետո գրեթե միայն հաղթանակներ են: Առանձին դեպքերում համեմատաբար միջակ թիմերի հետ խաղերում «Տոտենհեմին» չէր բավարարում վառոդը: Սակայն հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակներում «Արսենալի» նկատմամբ չոր հաշվով հաղթանակը կրկնակի վստահություն պետք է հաղորդի Պոչետինոյին ու իր ռմբարկու Հարի Քեյնին: Մի խոսքով թեժ մրցակցություն է սպասվում:

Ենթադրում եմ, որ պայքարն ընթանալու է մինիմալ գոլերի մեջ, համենայն դեպս առաջին խաղում: Վիճակագրությունն ու տրամաբանությունը 200 տոկոսով խոսում է «Յուվենտուսի» օգտին, սակայն ՉԼ-ն վաղուց դուրս է եկել տրամաբանության շրջանակից (ռեմոնտադա): Այնպես որ առաջարկում եմ «Յուվենտուսի» չպարտվելն ու գոլերի տոտալը քիչ 2,5-ից խաղադրույքը։ Կարծում եմ՝ ամենաիդեալական տարբերակն է:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա․ 1/8-րդ եզրափակիչ
23:45/13 փտր
«Յուվենթուս» — «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ