«Յուվենթուս» — «Տոտենհեմ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

23:45, 13 փտր 2018
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Յուվենթուս» — «Տոտենհեմ» առաջին հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ հյուրերը չեն պարտվի։ 

«Յուվենթուսի» մոտ լավագույն շրջանը չէ։ Եվ ամենևին էլ խոսքը այստեղ չի գնում հաղթելու կամ պարտվելու մասին, խոսքը գնում է այն փոքր նյուանսների մասին, որոնք շտկել է պետք արդյունքի հասնելու համար։ «Տոտենհեմը» հեշտ մրցակից չէ, և ամենևին էլ հեշտ չէ նրանց հաղթել։ Գումարած այդ ամենին, «խցանները» հիմա շատ ուժեղ բնավորություն են ցույց տալիս։ Մաուրիսիո Պոչետինոն կարող է շատ լավ վերլուծել մրցակցին։ «Յուվենթուսը» պարտավոր է խաղալ իր լավագույն ֆուտբոլը հաղթանակի հասնելու համար։

Ինձ թվում է, որ այս զույգում ֆավորիտը «Տոտենհեմն» է։ Առաջին հերթին դրա պատճառն այն է, որ հիսքանչ մարզավիճակում են գտնվող Լոնդոնը ներկայացնող տղաները։ Եվ վերջին տարած հաղթանակը «Արսենալի» նկատմամբ ավելի կբարձրացնի «խցանների» տրամադրվածությունը։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները շատ լավ են տեղաշարժվում խաղադաշտում։ Ֆանտաստիկ մարզավիճակում է Հարի Քեյնը։ Եվ լոնդոնյան թիմում իմ կարծիքով ներկա պահին ավելի կայուն կենտրոնական գոտի է։ Այստեղ ես խաղադրույք եմ կատարում, որ հյուրերը չեն պարտվի։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա․ 1/8-րդ եզրափակիչ
23:45/13 փտր
«Յուվենթուս» — «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ