«Յուվենթուս» — «Տորինո». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

22:45, 23 սպտ 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Իտակալան Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս» — «Տորինո» հանդիպման վերաբերյալ: Կովալչուկը խաղադրույք է կատարում «Յուվենթուսի» չոր հաղթանակի վրա: 

«Յուվենթուսը» շարունակում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը մնալ: Թուրինյան գրանդը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Թիմը գլխավորում է շատ ուժեղ մարզիչ, ով դա բազմիցս ապացուցել է և շարունակում է ապացուցել: Առայժմ Իտալիայում մրցակցություն չկա: «Միլանը» միայն հիմա է փորձում վերադառնալ իր նախկին բարձր կարգին: «Ինտերը» ուզում է, բայց այդպես էլ չի հասկանում, թե ինչ է ուզում: «Ռոման» ինքնակառուցման գործընթացի մեջ է: «Նապոլիին» չի հերիքում ստաբիլ խաղը: Այնպես որ «Յուվեին» հավասարը Իտալիայում դեռևս չկա:

Ինչ վերաբերում է «Տորինոյին», ապա թիմը բավական ամուր է: Այո, կազմում կան լավ խաղացողներ: Սակայն «Յուվեի» և «Տորինոյի» տարբերությունը այն է, որ եթե այդ լավ ֆուտբոլիստները այս տարի լավ դրսևորեն իրենց «Տորինոյում», ապա կհայտնվեն «Յուվենթուսում»: Իսկ եթե «Յուվեի» խաղացողները իրենց լավ դրսևորեն նրանք կամ ոչ մի տեղ էլ չեն գնա կամ էլ կգնան «Ռեալ» կամ «Բարսելոնա»: Ահա թե ինչն է երկու թիմերի տարբերությունը: Այդ իսկ պատճառով այս խաղում ես խաղադրույք եմ կատարում «Յուվեի» չոր հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա սերիա 2017-18
22:45/23 սպտ
«Յուվենթուս» - «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ