«Յուվենթուս» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են բավական բարձր տրամադրությամբ: Նույն «Յուվենթուսը», որը զգալիորեն համալրել է կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բոլորդ էլ լավ գիտեք, որ ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը՝ Գոնսալո Իգուաինը, սկսել է իր գոլ խփող մեքենան օգտագործել, Միրալեմ Պյանիչն իր նորամուտն է նշել նոր թիմի կազմում Իտալիայի առաջնության վերջին տուրում: Ընդհանուր առմամբ թիմը սկսել է մոբիլ գործել, պահեստայինների նստարանը բավականին երկարել է, հարձակվողական ոճի ֆուտբոլ է ցուցադրում, գերհզոր եզրեր ունեն, այստեղ շատ կարևոր է Շտեֆան Լիխշտայների ու Դանի Ալվեսի համագործակցությունը, ավելի ճիշտ՝ մեկ ֆուտբոլիստի փոխարինումը մյուսով: Մի խոսքով, «Յուվենթուսը» հրաշալի մարզավիճակում է, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան:
Նույնը կարելի է ասել անդալուզական «Սևիլիայի» մասին, որը վերջին մրցաշրջանների ընթացքում հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում: Ճիշտ է՝ հեռացան մի շարք առաջատարներ, մասնավորապես Գժեգոժ Կրիխովյակը տեղափոխվեց «ՊՍԺ», Էվեր Բանեգան գնաց «Ինտեր», ընդհանուր առմամբ թիմի կորիզը գնացել է, հաղթանակների գլխավոր կերտող Ունաի Էմերին նույնպես հեռացել է, բայց փոխարենը եկել է Խորխե Սամպաոլին՝ Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչը, որն իր թիմին պարգևել է Ամերիկայի գավաթը:
Ամփոփելով ընդհանուր առմամբ՝ կարելի է նշել, որ այս թիմերը բավական արդյունավետ ֆուտբոլ են խաղում ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ Եվրոպայում: Կանխատեսում եմ, որ այս խաղում առնվազն երկու թիմերն էլ աչքի կընկնեն և առաջարկում եմ խաղադրույք կատարել դրա վրա: Գործակիցը 2,07 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: