«Յուվենթուս» — «Սասուոլո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 10 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա սերիայի երրորդ տուրի «Յուվենթուս» — «Սասուոլո» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ «Յուվենթուսը» կհաղթի և հանդիպման գոլերը կլինեն 3,5-ից քիչ։

Իտալական ֆուտբոլում առաջիկա տարիներին դժվար լինեն արմատական փոփոխություններ: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի կազմով է հանդես գալիս ու գալու Թուրինի «Յուվենթուսը», ակնկալել, որ որևէ մեկը կարող է խանգարել Ալեգրիի թիմին չեմպիոնի տիտղոսը նվաճելուն, այդքան էլ հեշտ չէ: «Սասուոլոն», թեպետ, սիրում է տիտղոսակիր մրցակիցների նյարդերի հետ խաղալ, այնուամենայնիվ, այս անգամ «Յուվեն» չափից ավելի ուժեղ է:

Բյանկոներիները մրցաշրջանը սկսել են մի փոքր բարդ հաղթանակներով: Անխոս, զգացվում է Պոլ Պոգբայի բացակայությունը: Սակայն նոր ձեռքբերված Միրալեմ Պյանիչը շատ հանգիստ կարող է գրավել նրա տեղը և դառնալ թիմի նոր առանցքային խաղացող: Տեղեկությունների համաձայն՝ առաջիկա խաղում Մասիմիլիանո Ալեգրին խաղադաշտ դուրս չի բերի Դանի Ալվեսին, Բարձալիին, Լեմինային ու Մանջուկիչին: Փոխարենը խաղաժամանակ կստանան Բոնուչին, Լիխշտայները, Պյանիչն ու, իհարկե, Իգուայինը:

Գուցե սա լիներ առաջնության այս տուրի կենտրոնական հանդիպումը, եթե հյուրերի կազմում խաղար Բերարդի-Դեֆրել զույգը: Սակայն բառացիորեն նախօրեին պարզ դարձավ, որ թուրինյան դիմակայությունում այս ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով չեն կարողանա խաղալ: Փոխարենը առաջին րոպեից խաղադաշտ դուրս կգա Ալեսանդրո Մատրին` «Յուվեի» նախկին ֆուտբոլիստը: Սպասվում է, որ հիմնական կազմում կհայտնվի նաև Ռագուզան, ում պատճառով նախորդ տուրի «Պեսկարայի» հետ հաղթական խաղից հետո թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով:

Ամեն ինչ խոսում է «Յուվենթուսի» մասին: Պետք է որ արդեն Բացվի թուրինյան ակումբը:  Առաջին երկու տուրերում գրանցված ոչ այնքան արդյունավետ ու գույնզգույն հաղթանակներից հետո պետք է հետևի վստահ ու գոլառատ խաղ:

««Յուվենթուսի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից քիչ»։

Օրդինար: Պարտված
Ա սերիա, երրորդ տուր
20:00/10 սպտ
«Յուվենթուս» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ