«Յուվենթուս» — «Սամպդորիա»․Գեորգի Չերդանցևի կանխատեսումը

22:45, 20 սպտ 2020
Матч ТВ-ի հայտնի մեկնաբան, և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Գեորգի Չերդանցևը կանխատեսում է արել Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրի «Յուվենթուս» — «Սամպդորիա» հանդիպման վերաբերյալ։

Մրցաշրջանի առաջին խաղը, և մենք պատկերացում չունենք, թե ինչ ֆուտբոլ է խաղալու «Յուվենթուսը» նոր գլխավոր մարզիչ Պիռլոյի ղեկավարությամբ։ Իհարկե, «Յուվեն» այս խաղի ֆավորիտն է։ Բայց ես դիտարկում եմ «Սամպդորիային»՝ որպես լուրջ մրցակցի, քանի որ այս թիմը գլխավորում է Կլաուդիո Ռանիերին՝ շատ փորձառու մասնագետ, ով գիտի, թե ինչպես խաղալ ֆավորիտների ու գրանդների դեմ։

«Սամպդորիան» խաղաց «Յուվենթուսի» հետ հուլիսին առանց երկրպագուների ու պարտվեց 0-2։ Սակայն խաղի դիտարժանությամբ, պահերի քանակով նրանք չէին զիջում մրցակցին։

Կարծում եմ՝ Պիռլոն լարված է լինելու։ Հնարավոր է՝ մարզիչն ու խաղացողները որոշ հարցերում դեռևս իրար չհասկանան։ Տեսել եմ կազմը, որով թուրինյան թիմը պատրաստվում է խաղալ։ Շատ են երիտասարդ, նոր ձեռքբերված խաղացողները։ Այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե ինչպիսի «Յուվենթուս» կտեսնենք։

«Սամպդորիայի» պարագայում ավելի հեշտ է։ Կազմը մեծ փոփոխություններ չի կրել, մարզիչը չի փոխվել։ Ես վերցնում եմ խաղադրույք «Սամպդորիայից» ասիական հանդիկապով։ Կարծում եմ՝ նրանք լավ կպայքարեն «Յուվենթուսի» դեմ» «Սամպդորիան» կարող է տրամադրվել ու ավելի լավ խաղալ, քան հուլիսին Թուրինում։

Այդ իսկ պատճառով ես վերցնում եմ խաղադրույք «ասիական հանդիկապ2»(1,5): Կարծում եմ՝ նոր մարզչով Ռանիերիի դեմ «Յուվենթուսը» 2 գնդակի առավելությամբ հաղթել չի կարող։

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա
22:45/20 սպտ
«Յուվենթուս» - «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0