«Յուվենթուս» — «Ռոմա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Անկեղծ ասած արդեն մոռացել եմ, թե քանի անընդմեջ հաղթանակ է «Յուվենթուսը» տարել: Բոլորը մոռացան, թե ինչպես թուրինցիները սկսեցին ընթացիկ մրցաշրջանը: Հիմա, երբ առաջնության կեսն անցել է, կարելի է ասել, որ որոշ առաջատար ֆուտբոլիստների հեռանալուց հետո Ալլեգրին ամբողջությամբ վերադասավորեց թիմը: Նորեկների հետ նա թիմային խաղ կառուցեց, և հիմա թուրինյան թիմը կրկին չեմպիոնության գլխավոր հավակնորդն է: Անվիճելի է այն փաստը, որ «ծեր սենյորան» ֆավորիտ է այս խաղում:
«Ռոման» շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Սպալետին վերջերս գլխավորեց հռոմեական ակումբը: Չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել հիմա այս թիմից: «Զենիթի» նախկին մարզիչը հավանաբար ինչ-որ փոփոխություններ կմտցնի «գայլերի» խաղում: Ասում են, որ Ժերվինյոն բաց է թողնելու այս հանդիպումը, ինչը կորուստ է «Ռոմայի» համար: Ցանկացած դեպքում ես խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա: Անկեղծ ասած շատ գոլեր չեմ սպասում: 1:0, 2:0 կամ 2:1 հաշիվները շատ հավանական են: Մի խոսքով, ընտրում եմ ««Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: