«Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ». Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

22:45, 03 հնս 2017
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա հավասար է գնահատում երկու թիմերին, բայց չնչին առավելություն տալիս է իտալական ակումբին ու կարծում, որ «Յուվեին» վերջապես կհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Չեմպիոնների լիգայի գավաթը վիճարկելու են երկու թիմեր, որոնք ընթացիկ մրցաշրջանում շատ լավ տպավորություն են թողել: Հույս ունեմ, որ գեղեցիկ ու վառ խաղ կտեսնենք, չնայած եզրափակիչներում դրանք քիչ են պատահում: «Ռեալը» փորձելու է դառնալ պատմական նվաճման հեղինակ՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով գավաթը, իսկ «Յուվենթուսն» էլ փորձելու է 21 տարի անց կրկին դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբը: Երկու թիմերի հնարավորությունները գնահատում եմ հավասար: Սակայն խաղային կայունության տեսանկյունից չնչին առավելություն կտամ «Յուվենթուսին»: Հսկայական առաջաընթաց է հիմա իտալական ակումբի մոտ, որն էլ հիմք է տալիս կանխատեսելու, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ճանաչվելու է «Յուվենթուսը»:

Իմ կանխատեսումը՝ «Յուվենթուսը» կդառնա գավաթակիր:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
22:45/3 հնս
«Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ