«Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 03 հնս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թուրինցիները կկարողանան հաղթել հիմնական ժամանակում: 

Չեմ կարող ասել, որ անձնական համակրանք ունեմ թիմերի նկատմամբ, որոնք դուրս են եկել եզրափակիչ: Բայց այդուհանդերձ շատ ցանկալի է, որպեսզի Ջանլուիջի Բուֆֆոնը վերջապես հաղթի նաև Չեմպիոնների լիգան: Հիասքանչ դարպասապահ, լեգենդար խաղացող: Նրան երկար ժամանակ չի մնում խաղալ, շուտով 40-ն է լրանում: Հնարավոր է՝ սա վերջին շանսն է: Դե իսկ ինքը Բուֆֆոնը շարունակում է շատ լավը լինել:

Եվ այս եզրափակչում խաղադրույք եմ կատարում «Յուվենթուսի» հիմնական ժամանակում հաղթանակի վրա: Ոչ Բուֆֆոնի համար, այլ այն խաղի, որը ցուցադրում է թուրինյան ակումբը: Ֆուտբոլը ներդաշնակ է, ոչ ոք թիմում չի վրիպում, բոլոր գծերը լավ համալրված են: Թիմի խաղում հավասարակշռություն կա: Միշտ թուրինյան ակումբը հայտնի է հիանալի պաշտպանությամբ, բայց այժմ նաև հարձակումն է հիասքանչ: Կա ռմբարկու Իգուաինը, կա սուպերտաղանդ Դիբալան, ով արդեն դիմակայությունների ելքեր է վճռում: Հիշում եք, թե ինչքան լավն էր արգենտինացին «Բարսելոնայի» հետ խաղում: Փլեյ-օֆֆում թուրինյան ակումբը շատ տարբեր թիմերի անցավ: Իսկ դա խոսում է այն մասին, որ ունի ոչ միայն իր խաղը, այլև վարպետորեն հարմարվում է մրցակցին:

«Ռեալը», իհարկե, սուպերակումբ է, լցված աստղերով, բայց, ինչպես ինձ է թվում, պաշտպանական խաղով զիջում է «Յուվենթուսին»: Վախենում եմ, մենք կարող ենք տեսնել Թուրինում կայացած «Յուվենթուս» — «Բարսելոնա» խաղի նման բան: Եթե Ալեգրիի թիմն առաջ անցնի, ապա «Ռեալին» շատ դժվար կլինի հետ բերել կորցրածը: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում «Յուվեի» հիմնական ժամանակում հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
22:45/3 հնս
«Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ