«Յուվենթուս» — «Պորտու». Եգոր Տիտովի կանխատեսումը
«Յուվենթուսն» ամեն ինչ վճռեց առաջին խաղում: Չեմ կարողանում պատկերացնել, որ «Պորտուն» հյուրընկալվելիս թեկուզ երկու գնդակ կխփի «Յուվենթուսին»: Նույնիսկ չեմ հիշում, թե երբ է «Յուվենթուսը» սեփական հարկի տակ երկու գոլ բաց թողել՝ երևի թե «Բավարիան» է խփել նախորդ մրցաշրջանում: «Պորտուից» այդպիսին սպասել պետք չէ: Պորտուում շատ երիտասարդ թիմ է, շատ շատ են պատանի ֆուտբոլիստները: Արդեն առաջին խաղում էլ նրանց չբավականացրեց փորձը: Իհարկե, փորձառու վարպետներ ևս կան՝ նույն Կասիլյասը, բայց դա քիչ է, որպեսզի գոնե ստիպես անհանգստանալ «Յուվենթուսին»: Փորձով «Յուվեն» գերազանցում է մրցակցին:
Կարծում եմ, որ տնային խաղում ևս «Յուվենթուսը» կհաղթի: Թիմը երկար պահելու է գնդակը, կոմբինացիաներ խաղարկելու: Հնարավոր է՝ թուրինցիները նույնիսկ չսրեն խաղը: Նրանց ամեն ինչ բավարարում է: Այնպես որ, ընտրում եմ «Յուվենթուսի» հաղթանակը տոտալ 3,5-ից քիչ գնդակով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: