«Յուվենթուս» — «Նապոլի». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

23:45, 13 փտր 2016
Հայտնի «Картавый футбол» օնլայն հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Ա Սերիայի 25-րդ տուրի «Յուվենթուս» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում «Նապոլիի» հաղթանակի վրա, թեեւ թիմը խաղալու է առանց իր երկրպագուների աջակցության: 

Ողջույն բոլորին, ես Նիկն եմ: Սա հերթական կանխատեսումն է «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: «Յուվենթուս» — «Նապոլի»` հանդիպում չեմպիոնության համար: Մի քանի ժամ առաջ ժամանեցի Թուրին եւ արդեն շփվել եմ տեղի երկրպագուների հետ, ովքեր շատ են վախենում Գոնսալո Իգուաինից: Այստեղ ոչ ոք չի թաքցնում, որ սա չեմպիոնության համար հանդիպում է:

Մրցաշրջանի ընթացքում «Յուվենթուսը» ընդհատեց անհաջող հանդիպումներն ու ֆանտաստիկ անպարտելի խաղերի շարք ցույց տվեց: Թիմը վստահ առաջ է գնում, Դիբալայի և Պոգբայի հետ մեծ հույսեր են կապում:

Ինչ վերաբերում է «Նապոլիին», այս մրցաշրջանում թիմը ձեռքերով պահում է չեմպիոնությունը, եւ Գոնսալո Իգուաինը քիչ բան չի արել դրա համար: Սուպերհանդիպում է լինելու: Ճիշտ է` խաղին ներկա չեն լինի «Նապոլիի» երկրպագուները, քանզի արգելված է նրանց տոմսեր վաճառել, բայց կարծում եմ` մարզադաշտում նեապոլցիներ կլինեն: Բոլոր տոմսերն Իտալիայում են: Աշխատակիցները ստուգելու են փաստաթղթերը: Ասում են, որ «նեապոլյան գրանցում» ունեցող երկրպագուներին հնարավոր բախումներից խուսափելու համար մարզադաշտ չեն թողնելու:

Ես ապրում եմ Թուրինի այն թաղամասում, որտեղ բոլորը երկրպագում են «Յուվենթուսին»: Այստեղ ամենուր «Յուվենթուսի» տարբերանշաններն են: Բառացիորեն մի քանի ժամ առաջ ճաշում էի մի ռեստորանում, որտեղ կախված էին Պիրլոյի և Մորատայի մարզաշապիկները՝ ֆուտբոլիստների ստորագրություններով:

Սպասելիքները մեծ են: Չեմպիոնության համար խաղ, որտեղ խաղադրույքները շատ բարձր են: Բաց խաղ չեմ սպասում, այն էլ «Յուվենթուս» մարզադաշտում: Այո, Ալլեգրիի թիմն առաջ կգնա տրիբունաների աջակցությամբ, որոնք ամբողջությամբ «Յուվեին» են երկրպագելու, բայց «Նապոլին» բազմիցս ցույց է տվել, որ կարողանում է և՛ հարձակվել, և՛ պաշտպանվել: Ֆանտաստիկ մարզավիճակ հավաքած Գոնսալո Իգուաինը շատ վտանգավոր է: Նման մի բան տեսել ենք այն ժամանակ, երբ Իգուաինն ու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» լավագույն հարձակվողական զույգն էին:

Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա Պոլ Պոգբան ու Դիբալան մեծ վտանգ են ներկայացնում: Կյելինին չի խաղալու, ինչը մեծ կորուստ է թուրինցիների պաշտպանության համար: «Յուվենթուսը» առաջիկա օրերին ՉԼ-ում կմրցի «Բավարիայի» դեմ, ինչը շատ կարևոր է: Դա մեծ մարտահրավեր է Ալլեգրիի թիմի համար, այդ պատճառով էլ որոշ շանսեր եմ տեսնում «Նապոլիի» մոտ: Ուզած-չուզած «Յուվեն» մտապահելու է մյունխենցիների դեմ առաջիկա «մահացու» խաղը:

Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց կհաղթեն հյուրերը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/13 փտր
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/13 փտր
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ