«Յուվենթուս» — «Նապոլի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 13 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Յուվենթուս» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Թուրինի «Յուվենթուս Արենայում»: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով ու կխաղան ոչ-ոքի: 

Իհարկե, հիասքանչ խաղ է լինելու: Մի թիմը 14 անընդմեջ հաղթանակ է տարել, մյուսը` 8: «Յուվենթուսն» ու «Նապոլին» պարզապես մոռացել են, թե ինչ է պարտությունը առաջնությունում: Անիրական անպարտելի հանդիպումների շարք` հատկապես Իտալիայի առաջնության համար: Ընդ որում, թիմերը տարբեր ոճերով են խաղում: «Յուվենթուսը» հաղթում է, բայց սովորաբար շատ չի խփում` հատկապես տանը: Հյուրընկալվելիս երբեմն ստացվում է շատ խփել: Իսկ ահա «Նապոլին» խաղերի մեծ մասում արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Իհարկե, այժմ պետք չէ սպասել, որ Թուրինում «Նապոլին» 4 գոլ կխփի «Յուվենթուսին»: Մեկ գոլ հյուրերը կարող են խփել: Ինչու ո՞չ. նրանց հիանալի հարձակմամբ: Նաեւ նայել եմ, թիմը ամբողջական կազմով է: Առաջատարներից ոչ ոք բաց չի թողնի հանդիպումը:

Ամենայն հավանականությամբ, «Յուվենթուսը» նույնիսկ այս խաղում կաշխատի փակվել, բայց կարծում եմ` «Նապոլին» «Յուվեին» կակտիվացնի: Սպասում եմ գոլերի փոխանակում: «Յուվենթուսի» կազմում չի լինի Մանջուկիչը, փոխարենը կխաղա Մորատան: Իսկ ահա Կյելինիի կորուստը բավականին լուրջ է: Նրա բացակայությունից հյուրերը կօգտվեն եւ կխփեն իրենց գնդակը, բայց «Նապոլիի» պաշտպանությունը միշտ չէ, որ հուսալի է խաղում, այդ պատճառով տանտերերը ֆանտաստիկ աջակցության ներքո կգրավեն նեապոլցիների դարպասը: Հնարավոր է` գրանցվի 1:1 կամ 2:2 հաշիվը: Այլ կերպ ասած` սպասում եմ արդյունավետ ոչ-ոքի: Ռիսկային է, բայց գործակիցը շատ գրավիչ է: Այո՜, իմ կարծիքով արդյունավետ ոչ-ոքին լիովին հնարավոր է:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/13 փտր
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ