«Յուվենթուս» — «Մոնակո». Վալերի Կարպինի կանխատեսումը
«Յուվենթուսն» առաջին խաղում հաղթել է 2:0 հաշվով և 80 տոկոսով ապահովել է իր անցումը եզրափակիչ: Ընդ որում, իտալական թիմը պատասխան հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ: Կարծում եմ` «Յուվենթուսը» գրագետ կմոտենա նաև պատասխան խաղին, չի թերագնահատի մրցակցին և կպահպանի առավելությունը: Երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հարցն է դրված, թուլանալ չի կարելի:
Բայց և «Մոնակոն», իհարկե, պայքարելու է: Ոչ մի այլ բան չի մնում ֆրանսիական ակումբին: Նրանք կորցնելու ոչինչ չունեն, պայքարելու են: Իսկ եթե առաջինը խփեն, ապա կստանան նաև հոգեբանական առավելություն:
Բայց այդուհանդերձ կարծում եմ, որ «Յուվենթուսը» թույլ չի տա «Մոնակոյին» հաղթել: Թիմերը լիովին կարող են ոչ-ոքի խաղալ: Իտալացիներին դա ավելի քան բավարարում է: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա, բայց արդյունավետ: Առաջին խաղում երկու ակումբներն էլ բավականաչափ պահեր ունեցան: Այնպես որ արդյունավետ ոչ-ոքի և, համապատասխանաբար, «Յուվենթուսի» անցումը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: