«Յուվենթուս» — «Մոնակո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 09 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Յուվենթուս» — «Մոնակո» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

«Յուվենթուս Սթեդիումում» կայանալիք պատասխան հանդիպումը պետք է որ ձևական բնույթ կրի, և առհասարակ Եվրոպա լիգայի ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերից հետո շատ-շատերը այսպիսի «փու՛ֆֆ» ձայնարկությունն արեցին, քանի որ գրեթե բոլոր դիմակայություններում ամեն ինչ պարզ է: Միայն «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սելտա» դիմակայությունում կարող է ինչ-որ բան լինել, բայց եթե հաշվի առնենք, որ խաղը լինելու է «Օլդ Թրաֆֆորդում», «Սելտայի» հնարավորությունները հավասարվում են գրեթե զրոյի:

Ինչ վերաբերվում է այսօրվա խաղին, ապա կարծում եմ, որ Թուրինի «Յուվենթուսը» կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրը և դուրս գալ եզրափակիչ՝ մանավանդ որ «Մոնակոյի» վիճակագրությունն իտալական ակումբների հետ այդքան էլ հուսադրող չէ՝ Իտալիայում յոթ խաղերից և ոչ մեկում թիմը չի կարողացել հաղթել: Բացի դրանից, «Մոնակոն» հոգեբանորեն ոչ այնքան պատրաստ վիճակում է, և արդյո՞ք թիմը կկարողանա դիմակայել այսպիսի ճնշմանը: Պետք է երկու գնդակ խփել և ոչ մեկը բաց չթողնել, որպեսզի խաղն առնվազն տեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Բայց չեմ կարծում, որ Բուֆֆոնի դարպասը երկու գնդակ խփելը և սեփական դարպասն անառիկ պահելը այսօր իրագործելի է ցանկացած թիմի համար: Եթե «Բարսելոնան» չկարողացավ, ապա «Մոնակոն» դժվար էլ կարողանա:

Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այսօր պետք է որ երկու թիմերն էլ դառնան գոլի հեղինակ: Կազմերը, համենայն դեպս, մեզ այդպես են հուշում: Երկու թիմերն էլ դուրս են գալու ամենամարտական կազմերով: Մբապե, Ֆալկաո, Սիլվա, Լեմար, Ֆաբինյո, Իգուաին, Մանջուկիչ, Կուադրադո, Դիբալա՝ բոլոր ուժեղագույնները կազմ ու պատրաստ են:

«Մոնակոն», անկասկած, գոլ կխփի, որպեսզի ինտրիգ մտցնի այս դիմակայությունում, իսկ «Յուվենթուսն» էլ անպայման պատասխանը կտա: Այնպես որ, առավել քան ակնհայտ, 1,88 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն»:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:0)
22:45/9 մյս
«Յուվենթուս» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ