«Յուվենթուս» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 31 մրտ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 30-րդ տուրի «Յուվենթուս» — «Միլան» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Էլ ինչը կարող է զարդարել ֆուտբոլային ուիքէնդը, եթե ոչ այս հանդիպումը, որը խոստանում է դառնալ ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը, որովհետև թիմերը վերջերս գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:

Չնայած «Միլանը» դուրս մնաց Եվրոպա Լիգայից, բայց Գատուզոն կարգապահություն է մտցրել թիմում, ինչի շնորհիվ «ռոսոներիները» կարող են լուրջ խնդիրներ ստեղծել «ծեր սինյորայի» համար:

«Յուվենթուսի» կազմում խնդիրներ չկան: Խոսակցությունները միայն Կյելինիի շուրջ էին, բայց Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նա կարող է մասնակցել «Միլանի» դեմ հանդիպմանը:

«Միլանում» կորուստներ չկան: Ջենարո Գատուզոն խաղադաշտ դուրս կբերի իր մարտական կազմը: Միլանցիները գնալու են առաջ և փորձելու են պայքարել 4-րդ հորիզոնականի համար: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: Գործակիցը 2,14 է: Վերջին շրջանում այն հաճախ է աշխատում թիմերի մասնակցությամբ խաղերում: Իդեալական տարբերակ է:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 30-րդ տուր
22:45/31 մրտ
«Յուվենթուս» — «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ