«Յուվենթուս» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 10 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 12-րդ տուրի «Յուվենթուս» — «Միլան» հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի Ա Սերիայի և առհասարակ եվրոպական մայրցամաքի ֆուտբոլային ամենագլխավոր հանդիպումը տեղի է ունենալու «Յուվենթուս Ստեդիում» մարզադաշտում: Մենք արդեն սովոր ենք, ավանդական իտալական ֆուտբոլի երկրպագուների համար սովորական է, որ «Յուվենթուս» — «Միլան»-ը ինչ-որ ֆենոմենալ հանդիպում է և անկախ մրցաշարային դիրքից և այլ հանգամանքներից թիմերը համառ պայքար են մղելու միմյանց նկատմամբ, նրանք հավասար միավորներ ունեն: Սակայն այս խոսքերը Իտալիայի այսօրվա առաջնության արտացոլանքը չեն:  Գուցե 2000-ականների սկզբին, 2010-ական թվականների սկզբին դա այդպես էր, սակայն այսօր «Միլանը» այն մրցակիցը չէ «Յուվեի» համար, որը կարող է հավասար պայքար մղել:

Մանավանդ այսօրվա «Յուվեի» համար, որը հիանալի հատված է անցկացնում, հաղթական հատված է անցկացնում: Սակայն այստեղ էլ կան իրենց խնդիրները, Մաուրիցիո Սարիի թիմը այսօր խաղում է իր հնարավորությունների առավելագույն չափով: Թիմում գուցե որոշակի խնդիրներ կան պահերի իրացման հետ, «Լոկոմոտիվի» դեմ դիմակայությունը դրա ամենավառ վկայությունն է, բայց հանկարծ թող չզարմանան «Միլանի» երկրպագուները, որ «Լոկոմոտիվն» այսօր ավելի ուժեղ է իրենց ակումբից: Անգամ նոր գլխավոր մարզչի օրոք «Միլանն» այն նույն «Միլանը» չէ, որին մենք սովոր էինք տեսնել:

Ռոնալդուն վերջին շրջանում գոլերով աչքի չի ընկնում, Չեմպիոնների լիգայի վերջին 2 խաղում գոլ չի խփել, առհասարակ 4 խաղում 1 գոլ է խփել: Այնպես որ, կարծում եմ, որ առաջիկա խաղում Կրիշտիանուի գոլային ծարավը հագեցնելու ամենաճիշտ պահն է: Այսօր ես առաջարկում եմ խաղադրույք կատարել Ռոնալդուի արդյունավետության վրա:

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա, 13-րդ տուր
23:45/10 նյմ
«Յուվենթուս» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ