«Յուվենթուս» — «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 17 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի գավաթի եզրափակչի «Յուվենթուս» — «Լացիո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Լացիոն» հիմնական ժամանակում չի պարտվի:

Իտալիայում թվում էր մրցաշրջանն ավարտված է, ամեն ինչ պարզ է, սակայն վերջին 2-3 շաբաթվա ընթացքում ամեն ինչ գլխի վայր շուռ է եկել: «Յուվենթուսը» կարծես թե գերծանր մրցաշրջանից հետո շեղվել է հաղթական ուղղուց: Թիմը ոչ-ոքի է խաղացել համեստ «Տորինոյի» ու «Ատալանտայի» հետ, պարտվել «Ռոմային»: Եթե «գայլերը» չպարտվեին Հռոմի դերբիում, հիմա «Յուվեից» հետ կմնային ընդամենը 1 միավորով: Եթե հաշվի առնենք, որ առջևում կա Ա Սերիայի եզրափակիչ 2 տուր, ինչպես նաև չեմպիոնլիգյան եզրափակիչ, որից առաջ պետք է առաջատարները հանգստանան ու անհրաժեշտ մարզավիճակ հավաքեն, գավաթում աստիճանաբար ֆավորիտ է դառնում «Լացիոն»: Բացի դրանից՝ եզրափակիչը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, ինչն անկասկած «արծիվների» օգտին է: Եվ նաև 3-րդ ոչ պակաս կարևոր հանգամանքը՝ «Լացիոն» 1 ամբողջական օր շատ է ունեցել հանգստանալու ու նախապատրաստվելու համար: Այսքանից հետո «Յուվեն» ֆավորի՞տ է՝ համոզված չեմ:

Այն բոլոր վերոնշյալ հանգամանքներին պետք է գումարել նաև կադրային խնդիրները, որոնք ունի «Ծեր Սինյորան»: Արդեն պարզ է, որ խաղը բաց կթողնեն Պյանիչն ու Խեդիրան: Բոսնիացին որակազրկված է, Խեդիրան դեռևս ապաքինվում է: Նրանց է միացել նաև Մարիո Մանջուկիչը: Խորվաթ հարձակվողը վնասել է մեջքը և «Ռոմայի» հետ հանդիպման վերջնամասը խաղացել է ստիպված, որովեհտև Ալեգրին օգտագործել էր իր բոլոր փոփոխությունները: Չմոռանանք, որ գավաթային խաղերում «Յուվեի» դարպասը պաշտպանում է Նետոն, այլ ոչ Բուֆֆոնը: Եթե Մանջուկիչը չխաղա, ապա պետք է նրան փոխարինող գտնել, իսկ Պյանիչ – Խեդիրա զույգին կփոխարինեն Ռինկոնն ու Մարկիզիոն:

«Լացիոյին» խանգարող գլխավոր հանգամանքը թերևս լինելու է գլխավոր մրցավար Պաոլո Տալյավենտոն: 44-ամյա մրցավարի գործողություններից «Լացիոն» ավելի շատ տուժել է, քան շահել: Դրա մասին խոսում է վիճակագրությունը: Մասնավորապես վերջին 10 խաղում, որտեղ աշխատել է Տալյավենտոն, «Լացիոն» հաղթել է միայն 1-ում, իսկ առհասարակ նա սպասարկել է «արծիվների» 28 հանդիպում, որոնցից 13-ում «Լացիոն» պարտվել է: Սիմոնե Ինձագին ռոտացիա էր կիրառել «Ֆիորենտինայի» հետ խաղում՝ հանգստանալու հնարավորություն տալով Բիգլիային, Լուլիչին, Անդերսոնին ու Իմոբիլեին: Այս բոլոր ֆուտբոլիստները, ինչպես նաև Դե Վրեյը, պատրաստ են: Մարկո Պարոլոն ապաքինվել է վնասվածքից ու նրան նույնպես պետք է սպասել հիմնական կազմում:

Ենթադրում եմ, որ խաղը կընթանա լարված մրցապայքարում: Կարծում եմ, որ հիմնական ժամանակում գավաթակիրը չի որոշվի: Կամ ավելի ճիշտ այսպես՝ «Յուվեն» հիմնական ժամանակում չի հաղթի: Գործակիցը 1,78 է:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
23:00/17 մյս
«Յուվենթուս» — «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ