«Յուվենթուս» — «Լացիո»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 14 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի «Յուվենթուս» — «Լացիո» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով, Իտալիայի ազգային հավաքականի և «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կկարողա գրավել մրցակցի դարպասը այս խաղում։ 

Իտալիայի առաջնություն։ 8-րդ տուր ՝ «Յուվենթուս» — «Լացիո»։

Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի է ունենալու «Յուվենթուս Ստեդիում» մարզադաշտում «Յուվենթուսը» մրցելու է «Լացիոյի» հետ։ Բնականաբար այս թիմերի միջև վերջին հանդիպումը շատ լուրջ տպավորություն է թողել «Լացիոյի» երկրպագուների համար։ Օգոստոսի 13-ին, եթե հիշում եք, այս թիմերը իրար հետ մրցեցին Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունում և «Լացիոն» հաղթել է «Յուվենթուսին»։ Եվ դա իհարկե Սիմոնե Ինձագիի արդեն երկրորդ լուրջ ձեռքբերումն էր Իտալիայի գավաթը նվաճելուց հետո։ Այսօր պարտավոր ենք նշել, որ «Լացիոն» համեմատած նախորդ մրցաշրջանների հետ անհամեմատ լավ տեսք ունի և պետք է որ լուրջ մրցակցություն առաջարկի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին։ Իտալական ԶԼՄ-ները մասնավորապես la gazetta dello sport-ը, կարծում են, որ Սիմոնե Ինձագիի թիմը ի զորու է այսօր Թուրինում մեծ անակնկալ գործել և խոսքը գնում է ոչ միայն միավորներ խլելու այլ նաև պարտության մատնելու մասին։ «Լացիոն» այս մրցաշրջանում պարտվել է միայն մեկ անգամ այն էլ «Նապոլիին», այն էլ պաշտպանների կորստի պատճառով։

Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա թիմը շարունակում է ընթանալ իր համար սովորական բարձր հորիզոնականներով, բայց ոչ առաջինով, քանզի առաջատարը «Նապոլին» է։ «Յուվեն» ունի 19 միավոր և միայն երկրորդն է, մինչդեռ «Նապոլին» ընթանում է առանց կորուստների։ «Լացիոն» չորրորդն է 16 միավորով և միայն երեք միավորով է ետ մնում «Յուվենթուսից», և այսօր հաղթելու դեպքում կարող է բարձրանալ ավելի վեր։

Ինչ վերաբերում է կազմերին, ապա նույն  la gazetta dello sport-ի հավաստմամբ «Յուվեի» մեկնարկային կազմում այսօր չենք տեսնի Պաուլո Դիբալային։ Դա, կարծում եմ, գլխավոր խնդիրն է լինելու «Յուվենթուսի» համար։ Ալեգրին հավանաբար կպահի Դիբալային Չեմպիոնների լիգայի հանդիպման համար։ Պյանիչը և Խեդիրան ապաքինվել են վնասվածքներից, բայց Պյանիչը ըստ երևույթին չի խաղա։ Իսկ ահա հարձակման քառյակը այս խաղում հավանաբար կկազմեն Մարիո Մանջուկիչը, Ֆեդերիկո Բերնարդեսկին, Գոնսալո Իգուաինը և Խուան Կուադրադոն։

Ինչ վերաբերում է «Լացիոյին», այստեղ Բաշտուշն է վնասվածք ստացել, բայց նա հավանաբար ի վիճակի կլինի խաղալ։ Աջ եզրում կար խնդիր։ Մարուշիչը ևս թեթև վնասվածք ուներ, բայց նա ևս հավանաբար կկարողանա խաղալ։ Կխաղա նաև Չիրո Իմոբիլեն։ Եվ իմ խաղադրույքն էլ հենց ուզում եմ կենտրոնացնել նրա վրա։ Կարծում եմ, որ Իմոբիլեն կկարողանա դառնալ գոլի հեղինակ, ինչի համար սահմանված է 2,45 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Իտալական Ա սերիա 2017-18․ 8-րդ տուր
20:00/14 հկտ
«Յուվենթուս» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ