«Յուվենթուս» — «Ինտեր». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 28 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Ա Սերիայի 27-րդ տուրի «Յուվենթուս» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա այս գիշեր՝ Թուրինի «Յուվենթուս» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերն առաջին կեսում և խաղում կհաղթեն:

«Յուվենթուսն» այստեղ ընդգծված ֆավորիտ է: Կասկածում եմ, որ ներկայիս «Ինտերը» կարող է դիմադրել «Յուվեին»: Այո, թուրինցիները «Բավարիայի» դեմ ՉԼ-ում բարդ խաղ են անցկացրել, բայց դա երեքշաբթի էր: Հնարավոր է վերականգնվել, մանավանդ, որ թուրինցիները տանն են խաղացել: Կազմում որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դա չի ազդի «Յուվեի» խաղի վրա: Իտալիայի առաջնությունում սա ամենաիրական մեքենան է: Վերջերս թիմերը «Յուվենթուսի» դաշտում խաղացին Իտալիայի գավաթում: Այնտեղ թուրինցիներն առանց խնդրիների 3:0 հաշվով հաղթեցին «ներաձուրիներին»:Հնարավոր է, որ այս անգամ նման ջախջախում չլինի, բայց տանտերերի հաղթանակին չեմ կասկածում:

Կարծում եմ, որ «Յուվենթուսը» ակտիվ կսկսի խաղը, կփորձի գոլ խփել, այնուհետև հանգիստ, փորձի հաշվին գործը հաղթական ավարտին կհասցնի: Գոլ խփելու հարցը թուրինցիները չեն ձգձգի, քանի որ խաղավերջում հնարավոր է ՉԼ-ի խաղի պատճառով թարմությունը չհերիքի: Կարծում եմ, որ դեռ առաջին խաղակեսում «Յուվենթուսը» հաշվի մեջ առաջ կլինի և կպահպանի առավելությունը: Ընտրում եմ ««Յուվենթուսի» հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» տարբերակը: Այդ խաղադրույքի գործակիցը 2,41 է: Սա իմ հանդիպած տարբերակներից լավագույնն է:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 27-րդ տուր
23:45/28 փտր
«Յուվենթուս» — «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ