«Յուվենթուս» — «Ֆիորենտինա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Գերմանական համատարած մեքենայացման և անգլիական անսահման ու երբեմն, անիմաստ արագացվածության ֆոնին, Ապենինյան թերակղզում վերսկսվում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր այլընտրանքային առաջնությունը` Ա սերիան: Այստեղ Անգլիայի պես արագ չեն, Իսպանիայի պես փոխանցումամոլ չեն, այստեղ տիրում է էսթետիկան, որից պետք է միայն հաճույք ստանալ: «Յուվենթուս» — «Ֆիորենտինա» դիմակայությունը Ա սերիայի անդրանիկ տուրի տորթի բալն է:
«Բյանկոներիները» հիանալի աշխատանք կատարեցին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թեպետ թիմը վաճառեց Պոլ Պոգբային, բայց փոխարենը ձեռք բերեց Դանի Ալվեսին, Միրալեմ Պյանիչին, Մեհդի Բենատիային ու Գոնսալո Իգուայինին: Չնայած, ամենայն հավանականությամբ, այս ֆուտբոլիստներից և ոչ մեկը հիմնական կազմում խաղադաշտ դուրս չի գա: Իսկ Միրալեմ Պյանիչի հայտավորումն առհասարակ հարցականի տակ է, որովհետև դեռևս ցավեր է զգում ոտնաթաթի հատվածում: Պոգբայի բացակայությամբ կենտրոնում խաղալու հնարավորություն կստանան Խեդիրան, Լեմինան ու Ասամոան:
Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ մանուշակները վարձավճարով իրենց վերցրեցին բազմաչարչար Քրիստիան Տելյոյին: Կատալոնական «Բարսելոնային» պատկանող ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի համաձայն, եթե նա մասնակցի «Ֆիորենտինայի» հանդիպումների 70 %-ին, ակումբի ղեկավարությունը կապտանռնագույններին կվճարի 1 միլիոն եվրո, եթե 60 %-ին` 2 միլիոն, 50-%-ին` 3 միլիոն եվրո: Եվ այդ ֆոնին նրա հիմնական կազմում չլինելը մեծ անակնկալ է: Սպասվում է, որ առաջին րոպեներից կխաղան և՛ Կալինիչը, և՛ Բերնարդեսկին, և՛ Մատա Ֆերնանդեսն ու վնասվածքից վերջապես ապաքինված Ջուզեպե Ռոսին, իսկ ահա Բորխա Վալեռոն դեռևս ապաքինվում է:
Թեպետ «Յուվեն» երբեք էլ չի սիրել մաժորային նոտայով սկսել առաջնությունը և նախըտրել է սկզբում օգտվել ավտոպիլոտի ռեժիմից, այնուամենայնիվ, այս մրցաշրջանը մի փոքր այլ է լինելու: Մրցակիցները զգալիորեն ուժեղացել են, ու գուցե այս տարի այլևս չստացվի ուշացումով միացնել տուրբոները: Այնպես որ, մանուշակների հետ խաղում «Յուվեն» կձգտի հաղթել ու կհաղթի՝ ցուցադրելով գոլառատ ֆուտբոլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: