«Յուվենթուս» — «Բոլոնյա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 08 հնվ 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Թուրինի «Յուվենթուս» մարզադաշտում կայանալիք իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի «Յուվենթուս» — «Բոլոնյա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կգրանցվի թիմերից մեկի խոշոր «չոր» հաշվով հաղթանակը: 

Ակնհայտ է, թե ով է այս խաղում ֆավորիտը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ինձ թվում է, որ թուրինցիների առավելությունն ամբողջովին կլինի, չնայած Բուֆֆոնի, Բոնուչչիի և Դանի Ալվեսի բացակայությանը: Բոլոր հարձակվողական ոճի խաղացողները շարքում են, և «Յուվենթուսը» կարող է ուժեղ ճնշում ստեղծել առջևում: Դրա հաշվին էլ Ալեգրիի թիմը հաղթանակ կտանի: Ոչ վաղուց «Բոլոնյան» պարտություն կրեց «Ռոմայից»՝ 0:3: Այժմ ևս սպասում եմ նման արդյունքի: «Յուվենթուսն» ունի Իգուաինին, ով մարզավիճակ է հավաքել, վերադարձել է Դիբալան: Ինձ շատ է դուր գալս, թե ինչպես է միջին գծում խաղում Միրալեմ Պյանիչը: Լավ ցեմենտավորում են խաղը Խեդիրան և Մարկիզիոն: Հյուրերն այստեղ պարզապես շանսեր չունեն:

Նշեմ, որ «Բոլոնյան» այդքան էլ շատ գոլ չի խփում արտագնա խաղերում, բայց բաց է թողնում միջինը երկու գնդակ: «Յուվենթուսը» կարող է խփել ավելի շատ: Այդ պատճառով նախընտրում եմ խաղադրույք կատարել «գոլ կխփի միայն մեկ թիմ և տոտալ 2,5-ից շատ գնդակ»-ի վրա:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 19-րդ տուր
23:45/8 հնվ
«Յուվենթուս» - «Բոլոնյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ