«Յուվենթուս» — «Բավարիա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 23 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Յուվենթուս» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այս գիշեր՝ Թուրինի «Յուվենթուս» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղի երկու կեսերում էլ մեկից ավելի գոլ չի խփվի:

Ուրախ ֆուտբոլ այս թիմերի դիմակայության առաջին խաղում չեմ սպասում: Փլեյ-օֆֆում ամեն գոլ կարող է մեծ նշանակություն ունենալ: Կարծում եմ, որ առաջին խաղում թիմերի շանսերը հավասար են: Հասկանալի է, որ «Բավարիան» դիմակայության ֆավորիտն է, բայց եթե թուրինցիներն առանց բաց թողնելու սեփական դաշտում հաղթեն, ապա մյունխենցիների համար հեշտ չի լինի: Ալեգրիի թիմը հրաշալի է պաշտպանվում, թիմն իր կազմում Բուֆոն ունի: Այնպես որ, «Բավարիան» դժվար թե ռիսկի գնա: Ենթադրում եմ, որ առաջիկա խաղում տոտալ քիչ 2,5 գոլ կլինի, բայց այս տարբերակի գործակիցն այնքան էլ գրավիչ չէ: Պետք է ավելի բարձր գործակցով ընտրություն կատարել:

Գտա «երկու խաղակեսում էլ ՏՔ 1,5 գոլ» տարբերակը և առաջարկում եմ հենց դրանով էլ խաղալ: Շատ գոլեր չեն լինի: Հնարավոր է, որ թիմերից մեկը 1:0 հաշվով առավելության հասնի, բայց ոչ ավել: Գոլ խփած թիմը կփորձի պահպանել առավելությունը, իսկ «Յուվենթուսի», կամ «Բավարիայի» պաշտպանությունը հաղթահարելը նման իրավիճակում բավական բարդ է: Բոլորին հայտնի է, թե ինչպես է խաղում «Յուվեն», թե ինչի վրա է շեշտը դնում: Այս մրցաշրջանում «Յուվենթուս» մարզադաշտում տեղի ունեցած ուժեղ մրցակիցների դեմ բոլոր խաղերն անարդյունավետ են եղել: Կարծում եմ, որ այսօր ոչինչ չի փոխվի:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Յուվենթուս» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ