«Յուվենթուս» — «Բավարիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Եթե վիճակահանությունից անմիջապես հետո ինձ հարցնեին այս զույգի ֆավորիտի մասին, կասեի, որ «Բավարիան» միանշանակ ֆավորիտ է: Այժմ թիմը մնում է ֆավորիտ, բայց այդուհանդերձ ոչ այնպես: Ուժերի դասավորվածությունը մի փոքր փոխվել է: «Յուվեն» բարելավել է իր մարզավիճակը եւ 15 անընդմեջ հաղթանակ է տարել: Թիմին չհաջողվեց նախորդ տուրում հաղթել «Բոլոնյային»: Չեմ բացառում, որ «Յուվենթուսի» խաղացողների մտքում արդեն Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպումն էր:
Ակնարկվում է, որ այս խաղը սակավագոլ է անցնելու, գոլառատ հանդիպում պետք է որ չլինի: «Յուվենթուսը» կարողանում է խաղալ պաշտպանությունում, կարողանում է դնել իր թուրինյան ժանիքները, որոնց դառնությունն արդեն զգացել են «Նապոլին», «Միլանը» եւ «Ռոման»: Ճիշտ է` «Բավարիայի» դեմ խաղում «Յուվեն» ավելի քիչ է գրոհելու: «Բավարիան» չտպավորեց ու չզարմացրեց «Դարմշտադի» դեմ խաղում, թեեւ այդ հանդիպումը չի կարող լինել ինչ-որ մեկնակետ: Կարծում եմ` թիմերը խաղալու են` հաշվի առնելով երկու հանդիպումներն էլ: Մտածում էի ««Յուվենթուսը» չի պարտվի» խաղադրույքը, բայց այն լավ գնահատված չէր: Կանգ կառնեմ ծեծված տարբերակի վրա` «տոտալ 2,5 գոլից քիչ»: Այո, գործակիցն առանձնապես բարձր չէ, բայց այդպես եմ տեսնում խաղը:
Կարելի է փորձել խաղալ նաեւ ավելի բարձր գործակցով: Կառաջարկեմ «երկու խաղակեսերում էլ տոտալ 1,5 գոլից քիչ» տարբերակը: Մի փոքր խուլիգանական խաղադրույք, բայց ընդհանուր խաղադրույքի մեջ այն տեղավորվում է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: