«Յուվենթուս» — «Բավարիա». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Ամենից առաջ պետք է ուշադրություն դարձնել «Բավարիայի» կորուստների վրա, գրեթե բոլոր հիմնական կենտրոնական պաշտպանները դուրս են եկել շարքից: Սերդար Տասկին, մեղմ ասած, լավ փոխարինող չէ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին: Խոսքը Բոատենգի, Բադշտուբերի և Մարտինեսի մասին է, կենտրոնում կխաղան Կիմիխը և Ալաբան: Դա բարդ փորձություն կլինի ամբողջ «Բավարիայի» և այս տղաների համար:
Ինչ վերաբերվում է «Յուվենթուսին», ապա այստեղ վնասվածք ունի Ջիորջիո Կյելինին: Սակայն շարք պետք է վերադառնա Մարիո Մանջուկիչը, ով ցանկանում է իրեն դրսեւորել նախկին թիմի հետ խաղում: Այո, և Սամի Խեդիրան պետք է խաղա այս հանդիպմանը: Կարծու եմ, որ այստեղ շատ բան կախված է այն նրանից, թե ում մոտ է կայանալու հանդիպումը: «Յուվենթուսի» համար շատ կարեւոր է այս խաղը և իտալական ակումբը լավ հասկանում է, որ թեպետ սա երկխաղյա դիմակայություն է, բայց խաղադրույքը պետք է Թուրինում կայանալիք հանդիպման վրա կատարել: Չի կարելի առանց առավելության մեկնել Մյունխեն:
Կարծում եմ, որ այսօր բուռն, ինչ-որ տեղ նաեւ անզգույշ ֆուտբոլ է լինելու, բայց երկրորդ խաղակեսում: Հաշվի առնելով թիմերի պաշտպանությունում առկա կադրային խնդիրները, խաղադրույք եմ կատարում, որ երկրորդ խաղակեսում երկուսն էլ գոլ կխփեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: