Յուվենթուս — Բարսելոնա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր կայանալու են Չեմպիոնների Լիգայի քարորդ եզրափակչի առաջին հանդիպումները։ Օրվա գլխավոր խաղը տեղի է ունենալու Թուրինում, որտեղ ավելին քան 40 000 երկրպագու ականատես է լինելու “Ծեր Սինյորայի” և “Կուլեների” դիմակայությանը։
Յուվենթուսի տնային հանդիպումների վիճակագրությանը կնախանձի ցանկացած թոփ ակումբ՝ սեփական դաշտում Սերիա Ա-ում 16 խաղ և16 հաղթանակ, համաձայնվեք որ հզոր է։ Ինչքան էլ, որ համարենք Իտալիայի առաջնությունը համեմատաբար թույլ և ասենք, որ Յուվենթուսը խնդիրներ չունի Ապենինյան թերակղզում, միևնույնն է սա ֆանտաստիկ արդյունավետություն է։ Չեմպոինների լիգայում Յուվենտուսի արդյունքները մի փոքր համեստ են, բայց կարևորը այն է, որ “Զեբրերը” չեն պարտվում Թուրինում։
Բարսելոնան ցուցադրում է մեկը մյուսից հակասակ ն խաղ։ Ինչպես կարելի է ջարդել Սեվիլիային և անմիջապես խայտառակվել Մալագայում, այն էլ չոր հաշվով։ Ինչևէ վերջին պարտությունից հետո, Իսպանաիայում “Կապտանռնագույնների” չեմպիոնության հնարավորությունները ակնհայտ պակասել են և Լուչոն պիտի կենտրոնանա Չեմպիոնների Լիգայի վրա, չէ որ նա ուզում է գնալուց առաջ տիտղոս նվաճել և ցանկալի է, որ այդ տիտղոսը չլինի միայն Իսպանիայի Թագավորական Գավաթը, որը ի դեպ դեռ պետք է նվաճել։
Սերժիո բուսկետսը բաց է թողնում հանդիպումը դեղին քարտերի պատճառով, դա մեծ կորուստ է Բարսայի կիսապաշտպանության համար։ Հիմնական կազմ կվերադառնան Ռակիտիչը և Պիկեն։
Ինչ վերաբերվում է մնացածներին՝ ես կտրականապես հրաժարվում եմ տեսնել Բարսայի հիմնական կազմում Գոմեշին, հուսով եմ Լուչոն այս անգամ իմ ուզածով կսկսի հանդիպումը և Սերժի Ռոբերտոն կխաղա կիսապաշտպանությունում։
Յուվենթուսի մոտ կորուստներ չկան, Միայն Մանջուկիչը ունի թեթև վնասվածք, որը՝ կարծում եմ, չի խանգարի Խորվաթ գոլահարին։
Եթե նայենք գնդակին տիրելու վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ “Զեբրերը” չեն սիրում պահել գնդակը։ Միջակ թիմերի հետ 51% է, իսկ թոփ ակումբներին զիջում է, օրինակ Նապոլիի հետ կայացած երկու հանդիպումներում էլ 39%: Բարսելոնան այս առումով Եվրոպական առաջատարներից է, նույնիսկ ամենաուժեղ դիրքային ֆուտբոլ նախընտրող թիմերի հետ ցուցադրում է 60%-ից ավել արդյունք։
Վերևում ասվածի հանրագումարում ստացվում է, որ Յուվենթուսը չի պարտվի, նույնիսկ կարող է հաղթել, բայց չեմ ուզում մտնել Ելքի մեջ, առավել ևս խաղալ կատաղած Մեսսի դեմ ))): Ընդհանուր լոգիկայից ելնելով առաջարկում եմ խաղադրույք Բարսայի գնդակ պահելու վրա, որի գործակիցը համոզված եմ կիջնի մինչև հանդիպման սկզբը, այնպես որ շտապեք, եթե ինձ հետ համաձայն եք։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: