«Յուվենթուս» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/5jfmdUVbNgU
Բոլորին ողջույն Բարսելոնայից: Շատ գեղեցիկ է հնչում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի այս զույգը՝ «Բարսելոնան» ընդդեմ «Յուվենթուսի»: Չեմպիոնների լիգայի բեռլինյան եզրափակչի կրկնությունը, բայց այժմ արդեն այլ կազմեր, ուժերի լիովին այլ դասավորություն:
Առաջին հերթին կնշեի, որ «Բարսելոնան» պարտություն կրեց Մալագայում, ճակատագրական պարտություն: «Բարսայի»՝ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու շանսերը զգալիորեն նվազեցին: Նույնիսկ եթե «Բարսան» հաղթի «Սանտիագո Բեռնաբեուում», ապա այդուհանդերձ շատ բարդ կլինի հասնել «Ռեալ Մադրիդին»: «Բարսելոնայում» պետք է դա հասկանան, և հասկանան այն, որ մրցաշարը, որից պետք է կառչել, Չեմպիոնների լիգան է: Իսկ այն մրցաշարը, որը պետք է զոհաբերել, որում հանգիստ տալ բոլոր ֆուտբոլիստներին, ում ուժերը պետք է խնայել, անկասկած Լա Լիգան է:
Չափից դուրս պատախանատու է «Բարսելոնան» վերաբերվում այս հանդիպումներին, բայց կնշեի շատ կարևոր գործոն՝ դա Բուսկետսի որակազրկումն է: «Բարսելոնայի» թաքնված առաջատարը, լիովին առանցքային խաղացող: Քարտերի կուտակման պատճառով նա չի կարող խաղալ Թուրինում: Կասեի, որ սա ուղղակի ահռելի կորուստ է «Բարսելոնայի» համար, հետևաբար, ինձ թվում է, որ «Յուվենթուսը» տանն առնվազն չի պարտվի: Խաղադրույք կկատարեի այն բանի վրա, որ «Յուվենթուսը» չի պարտվի տոտալ 3,5-ից կամ 4,5-ից քիչ գոլի դեպքում: Գործակիցները բավական շատ տարբերվում են, բայց կընտրեմ ավելի հավաքված խաղադրույքը՝ «Յուվենթուսը» չի պարտվի և տոտալ 4,5-ից քիչ գոլ:
Երկրորդ խաղադրույքը, ավելի ռիսկային է, որը ես կանեմ: Կարծում եմ, որ «Բարսելոնան» ուղիղ մեկ գոլ կխփի: Կցանկանայի խաղալ «Բարսելոնայի» անհատական տոտալով հաշվի առնելով այն, որ Բուսկետսի որակազրկումը լրջորեն կթուլացնի «Բարսայի» հարձակվողական պոտենցիալը, բայց տոտալ 1,5-ից քիչը, այն խաղադրույքը, որով ես կցանկանայի խաղալ, շատ ցածր գործակից ունի, այդ պատճառով ռիսկի կդիմեմ և խաղադրույք կկատարեմ այն բանի վրա, որ «Բարսելոնան» ուղիղ մեկ գոլ կխփի:
Դա շատ կարևոր առաջադրանք է արտագնա խաղում: Անասելի կարևոր է գոլ խփել, և «Բարսելոնայում» դա հասկանում են: Որպես կանոն, «Բարսելոնան» միշտ գոլ է խփում արտագնա խաղերում, բայց բացառությամբ «ՊՍԺ»-ի հետ խաղի, ընդ որում նշեմ, որ Թուրինում խաղը դատելու է նույն մրցավարը, որը սպասարկում էր «ՊՍԺ»-ի դեմ խաղը (0:4): Բավական տհաճ հիշողություններ «Բարսելոնայի» համար, բայց այնտեղ խնդիրը մրցավարի մեջ չէր, այլ խաղի:
Ինձ թվում է, որ «Բարսելոնան» այս առաջադրանքը կկատարի և պատասխան խաղին կպահպանի շանսերը, իսկ պատասխան խաղում Բուսկետսի վերադարձով կիսաեզրափակիչ դուրս գալու լավ շանսեր կունենա: Ինձ թվում է, որ առաջին խաղում «Բարսելոնան» 1:1 կխաղա կամ կպարտվի 1:2: Ահա այսպիսին են իմ ենթադրությունները այս խաղի վերաբերյալ: Հուսով եմ՝ հանդիպումը հետաքրքիր կլինի, և պատասխանն էլ ավելի գրավիչ:
Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ Բարսելոնայից «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին, Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: