«Յուվենթուս» — «Աթլետիկո». Նոբել Առուստամյանի կանխատեսումը

00:00, 27 նյմ 2019

«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող, ռուսական ֆուտբոլի գլխավոր ինսայդեր և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Նոբել Առուստամյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Յուվենթուս» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգան վերադառնում է, մեզ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում «Յուվենթուսի» և «Աթլետիկոյի» միջև: Հասկանալի է, որ «Յուվենթուսը» արդեն դուրս է եկել խմբից, իսկ «Աթլետիկոյի» մոտ իրավիճակը բարդ է Լևերկուզենում պարտությունից հետո: Այդ հանդիպումը շատ կարևոր է Դիեգո Սիմեոնեի թիմի համար:

«Յուվեի» համար այս հանդիպումը տնային է, ստատուսային, բացի այդ խմբում 1-ին տեղի համար պայքար է: «Յուվենթուսը» պետք է չպարտվի, որպեսզի խմբում իր համար 1-ին տեղն ապահովի: Այդ պատճառով «Յուվեն» վճռական տրամադրված կլինի, շարք է վերադառնում Կրիշտիանու Ռոնալդուն, ինչը մեծ դեր է խաղում նրա մոտիվացիայի և թիմի մոտիվացիայի հարցում: Ըստ իս, «Յուվեն» ամբողջ 100 տոկոսով կխաղա: Թուրինյան ակումբը գոլ կխփի, քանի որ թիմը ուժեղ է հարձակման գծում՝ լավ վիճակում են Դիբալան, Իգուայինը, վերադառնում է Կրիշտիանուն:

Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», ապա այն պետք է հաղթի՝ ելնելով մրցաշարային աղյուսակից: Ինձ թվում է, որ տրամադրվածությունն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ, որ այս հանդիպմանը կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկու թիմն էլ գոլ կխփի: Դա միանգամայն իրատեսական է, քանի որ «Յուվեն» մեծ խնդիրներ ունի պաշտպանությունում, Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղում «Ծեր սինյորան» գոլ է բաց թողնում, Իտալիայի առաջնությունում ևս այդ առումով խնդիրներ կան: Իմ խաղադրույքը «Երկու թիմն էլ գոլ կխփի»-ն է, իսկ խաղի ելքը անկանխատեսել է: Նրան, որ գոլեր կլինեն, ես չեմ կասկածում:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/27 նյմ
«Յուվենթուս» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0