Յոհաննա Կոնտա — Սերենա Ուիլյամս. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

06:00, 25 հնվ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Մելբուրնում ընթացող Australian Open-ի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի Յոհաննա Կոնտա — Սերենա Ուիլյամս հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում պայքար կլինի: 

Ցանցով շատ վստահ է շարժվում Յոհաննա Կոնտան, վերջին երկուս ու կես շաբաթվա ընթացքում նույնիսկ սեթ չի պարտվել: Շատ ստաբիլ է բրիտանուհին, ավելացրել է արագություն և ուժ: Վտանգավոր մրցակից է ցանկացած թենիսիստուհու համար: Նրան առանձնացնում էին դեռ մրցաշարի մեկնարկից առաջ, այժմ նա միայն հաստատում է, որ կարող է լավ խաղալ: Իհարկե, Կոնտայի մրցակիցներից ոչ մեկին Ուիլյամսի հետ չես կարող համեմատել: Դա հասկանալի է: Բայց Յոհաննան վստահություն է զգում, նա արդեն ոչ մեկից չի վախենում իր հաղթանակներից հետո: Դե իսկ Ստրիցովայի հետ խաղում մենք տեսանք, որ Սերենան կարող է նյարդայնանալ և սխալվել: Կոնտայի մատուցումն ավելի լավն է, քան Բարբարայինը, դրանք վերցնել այնքան էլ հեշտ չէ: Այդ պատճառով հնարավոր եմ համարում, որ այս խաղում պայքարը կձգձգվի: Չգիտեմ, թե ինչով այս ամենը կավարտվի, կկարողանա արդյոք հաղթել բրիտանուհին: Բայց կարծում եմ, որ 20,5 գեյմից շատ աղջիկները կխաղան:

Օրդինար: Պարտված
Australian Open. կանանց մենախաղ. 1/4 եզրափակիչ
06:00/25 հնվ
Յոհաննա Կոնտա - Սերենա Ուիլյամս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ