Յոհաննա Կոնտա — Ելենա Վեսնինա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

00:00, 28 մրտ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Premier կատեգորիայի կանանց մրցաշարի երրորդ շրջանի Յոհաննա Կոնտա — Ելենա Վեսնինա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում ռուս թենիսիտուհին հաղթանակ կտանի: 

Ելենա Վեսնինան լավ մարզավիճակ է հավաքել, Մայամիի մրցաշարում նրա մոտ շատ բան է ստացվում: Որակավորումը լավ անցավ, շատ հեշտ հաղթանակներ տարավ, իսկ երկրորդ շրջանում կարողացավ պայքարից դուրս թողնել Վինուս Ուիլյամսին: Այո՜, հնարավոր է, ամերիկացին լավագույն խաղը չի ցուցադրում, բայց նրան հաղթելը միշտ հաճելի է:

Այժմ ռուս թենիսիստուհին հանդիպելու է Մեծ Բրիտանիան ներկայացնող Յոհաննա Կոնտային: Վերջին ժամանակահատվածում Կոնտան լուրջ աճ է գրանցել, մենք դա տեսանք Ավստրալիայի առաջնությունում, որտեղ հասավ մինչև կիսաեզրափակիչ: Կոնտան աշխատում է խաղալ կայունության վրա, գնդակը պահել խաղում: Նրա զինանոցում չկան հզոր հարվածներ: Այդ առումով Վեսնինան նույնիսկ գերազանցում է նրան: Մրցաշարի առաջին խաղում Կոնտան հեշտությամբ հաղթեց Դանկա Կովինիչին: Բայց այդ հաղթանակը ոչ մի բանի մասին չի խոսում: Կովինիչը երկրորդ շրջանից այն կողմ չի կարող անցնել: Վեսնինան լավ է պատրաստված, նա արդեն հաղթել է Կոնտային: Իմ կարծիքով` կարելի է ռիսկի դիմել ու խաղադրույք կատարել Վեսնինայի վրա: Լենան վստահություն է զգում և նրա ուժերի սահմաններում է հաղթել բրիտանացուն, ով այժմ այդքան համոզիչ չի երևում, որքան Ավստրալիայում:

Օրդինար: Պարտված
WTA մրցաշար. Premier կատեգորիա. Մայամի. երրորդ շրջան
00:00/28 մրտ
Յոհաննա Կոնտա - Ելենա Վեսնինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ